Սպարտակիադա`զինծառայողների համար. լավագույնները կմասնակցեն ԱՊՀ սպարտակիադաներինArmnewstv.am-ը գրում է.

ԶՈւ պատվո պահակախումբն ազդարարում է համապետական սպարտակիադայի մեկնարկը: Հայաստանի ու Արցախի լավագույն զինծառայողները Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում են: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի կորպուսներն ու Արցախի պաշտպանական շրջանները, մասնակիցների թվում նաև ռազմական հաստատությունների սաներն են: Մրցելու են 9 մարզաձևում: 

16-րդ սպարտակիադիայի բացմանը ներկա էին գլխավոր շտաբի պետի տեղակալը, զինված ուժերի սպայակազմը: Այս տարի եզրափակիչ փուլ է դուրս եկել 300 զինծառայող: Լավագույն ցուցանիշներ գրանցած զինվորները կմասնակցեն ԱՊՀ երկրների սպարտակիադաներին: Համաբանակային մրցաշարը կտևի մեկ շաբաթ, արդյունքները պարզ կլինեն հունիսի 7-ին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել