14:36 , 2 հունիս, 2014
Armnewstv.am-ը գրում է.
ԶՈւ պատվո պահակախումբն ազդարարում է համապետական սպարտակիադայի մեկնարկը: Հայաստանի ու Արցախի լավագույն զինծառայողները Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում են: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի կորպուսներն ու Արցախի պաշտպանական շրջանները, մասնակիցների թվում նաև ռազմական հաստատությունների սաներն են: Մրցելու են 9 մարզաձևում:
16-րդ սպարտակիադիայի բացմանը ներկա էին գլխավոր շտաբի պետի տեղակալը, զինված ուժերի սպայակազմը: Այս տարի եզրափակիչ փուլ է դուրս եկել 300 զինծառայող: Լավագույն ցուցանիշներ գրանցած զինվորները կմասնակցեն ԱՊՀ երկրների սպարտակիադաներին: Համաբանակային մրցաշարը կտևի մեկ շաբաթ, արդյունքները պարզ կլինեն հունիսի 7-ին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ