Panorama.am-ը գրում է.
«Ես լինեի` մի քիչ կսպասեի, որպեսզի հասկանայինք…. Այսօր երկրում այնքան խնդիրներ ունենք` վստահության խնդիր ունենք, մարդկանց հետ հարաբերվելու խնդիր ունենք, դրական մեսիջներ տալու խնդիր ունենք և այլն: Անկեղծ ասած դա ամենակարևոր խնդիրը չէ, որ այսօր կա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը` անդրադառնալով Միկոյանի արձանի տեղադրման շուրջ ծավալվող քննարկումներին ու քննադատություններին:
Նրա խոսքով, դեռևս երկու-երեք ամիս առաջ գլխավոր ճարտարապետը իրեն ներկայացրել է արձանի էսքիզը, նաև տարածքը, որտեղ պատրաստում են այն տեղադրել, և Ն.Սարգսյանը հորդորել է արձանը տեղադրել ոչ թե բուլվարի մեջտեղում, այլ պատի տակ, քանի որ էսքիզը գերեզմանից կրկնօրինակող հուշարձան է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



