Հետաքրքրե՞ց։ Ուրեմն կարդա մինչեւ վերջ...
Հիմա դու քիթդ կախած նստած ես կոմպի առաջ ու մկնիկն ես կոտրատում յութուբում տխուր երգ ես լսում եւ համարյա դեպրեսիայի դուռն ես հասել ուրեմն դու կարող ես կամ թակել սթրեսի դուռը եւ առանց համեցեքի սպասելու մուտք գործել կամ հաղթել եւ ուժեղ լինել...
Եվ այսպես մի քանի խորհուրդ.
1. Հանգստացիր եւ մի ներվայնացիր` դրանից դեմքիդ կնճիռներ են առաջանալու, դու հո չես ուզում ժամանակից շուտ ծերանալ:
2. Հիշիր, որ դու գեղեցիկ եւ խելացի ու արժանի ես ամենալավին, դա քեզ ուժ կտա եւ ինքնավստահություն:
3. Եթե սիրելիդ զբաղված է եւ քեզ աչքաթող է արել, ապա օգտվիր դրանից ու օգտագործիր «ազատ» ժամանակդ քեզ համար:
4. Եվ այսպես դու ունես բավականին ազատ ժամանակ, որպեսզի զբաղված քո արտաքինով, չէ որ քո «անտանելին» սիրում է, որ ամեն ինչ տեղը տեղին լինի, ի՞նչ կասես։
5. Նա քեզ դեռ չի ասել, որ դու շատ գեղեցիկ աչքեր ունես որոնցից չի կարողանում հայացքը անգամ կտրել, դե ինչ ես սպասում գայթակղիր նրան կրկին, չարաճճի աչքերի խաղ սկսիր։
6. Դրա համար թարթիչներիդ քսիր գերչակի յուղ, որ ավելի արտահայտիչ դառնան, եւ նոր տուշ գնիր, եթե իհարկե կարող ես քեզ թույլ տալ։
7. Դեմքդ անկասկած հոգնած է եւ լարված, ինչ կարծիքի ես թարմեցնող դիմակի մասին, ազատիր դեմքդ լարվածությունից եւ այդ անտանելի սեւ կետիկներից, եթե դիմակդ վերջացել է սառնարանում հաստատ վարունգ կգտնես, որով կարող ես թարմացնել դեմքդ:
8. Դու դեռ կարդում ես :Ճ նու հավանեցի՞ր, ուրեմն ցած դիր մի կողմ հեռախոսը եւ չփորձես զանգել նրան, թող մտածի, որ առանց իրեն էլ շատ լավ գլուխս ես հանում, թող կարոտի եւ ինքը զանգի, եթե չզանգի, ուրեմն քեզ նա պետք չէ:
8. Այսպես դեռ ժամանակ ունես, կարող ես շատ հետաքրքիր գործով զբաղվել, երեւակայությանդ մի քիչ զոռ տուր, եւ ինչ որ հետաքրքիր մանիկյուր արա, ասենք օրինակ ձմերուկներ նկարիր եղունգներիդ կամ բալ, դրանք ամառային այս թեմատիկայով են:
7. Հա չմոռանամ ասել, որ ասում եմ մանիկյուր պեդիկյուրը հետն է :Ճ
8. Բա մազե՞րդ, կարող ես նոր սանրվածք անել, կամ չոլկադ մի քիչ ձեւափոխել, եթե չունես կտրիր, չէ որ վաղուց էիր դրա մասին «երազում»։
9. Հետո նրան հաղորդագրություն կգրես, որ նոր սանրվածք ունես, թող հետաքրքրությունից վառվի, դա նրան քիչ է:
11. Զանգիր բոլոր ընկերուհիներիդ եւ հրավիրիր ձեր տուն, մի լավ կտժժժաք, չարաճճիություններ կանեք, չէ որ վաղուց ընկերուհիներիդ մասին «մոռացել ես» նրանցից ոմանք նույնիսկ քեզնից նեղացել են, չէ՞։
12. Հագիր ինչ որ թեթեւ զգեստ, որ վաղուց գնել ես եւ մոռացել ես այն զգեստապահարանիդ մի անկյունում, քանդիր պահարանդ եւ հաստատ ինչ-որ բան կգտնես:
13. Վերջապես դռան զանգը եւ ընկերուհիներդ եկան, դե սուրճի պատրաստություն տեսեք, քաղցրեղենի մասին անկասկած չեք մոռացել, չէ՞, կորչեն բոլոր դիետաները
15. Երբեւէ փորձել եք գուշակել սուրճի բաժակով, ճիշտ ժամանակն է, շատ զվարճալի զբաղմունք է, դե փորձեք երեւակայել սեւ պատկերները ինչի նման են, այ տեսնում ես դու նույնիսկ տառեր ես տեսնում, դե...
Շարունակությունն՝ այստեղ







