Բագրատյանի «դաբրոյով» այս ծրագիրը նույնիսկ աշակերտներն են ի վիճակի իրատեսական դարձնելու:
Էքսպերիմենտ. ընտրեք ավագ դպրոցից 20 աշակերտ և ասեք՝ իրականացրեք այսօրվա կառավարության ծրագիրը, և նրանք դա հեշտությամբ կանեն: Մի փոքր չափազանված այս տեսակետը այդքան էլ հեռու չէ իրականությունից, քանի որ ինչքան խորանում ես այսօրվա կառավարության ծրագրի դրույթների մեջ, հասկանում ես, որ այնտեղ առաջ քաշած մինիմալ խնդիրները իրականացնելու համար պրոֆեսիոնալների բանակ պետք չէ, կարելի է նույնիսկ ավելի իրոնիկատիպ կերպով ասել, եթե անգամ կառավարությունը ամեն ինչ թողնի ինքնահոսի, ապա այդ պարզագույն խնդիրները իներցիայով իրենց լուծումները կստանան:
Ի՞նչ է նշանակում՝ կառավարությունը հրաժարվում է աշխատատեղեր ստեղծելու պարտավորությունից. միայն այսքանը բավական է, որ եզրակացնենք, որ կառավարությունը դավանել է ոչինչ չանելով ժամանակ ձգելու ուղղությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karentum/posts/532903546821903
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել