Բազմաթիվ այցելուների խնդրանքով այսօր մանրամասն կներկայացնեմ, թե ինչպես ջնջել վերջերս Ֆեյսբուքում մեծ տարածում գտած Video I made for my friends վիրուսը: Ովքեր չգիտեն, ասեմ, որ այն իրենից ներկայացնում է մի փոքր ծրագիր, որի վրա սեղմելով շարքից դուրս են գալիս Google Chrome ինտերնետ դիտարկչի կարգավորումները և Ֆեյսբուքի օգտատիրոջից անկախ նրա պատի վրա տարածվում է այդ վիրուսը: Այսպիսով, մեծ դժվարությամբ իմ համակարգչի վրա այդ վիրուսը տեղադրելուց հետո միայն կարողացա հասկանալ, թե ինչպես դրա դեմն առնել: Վիրուսը համակարգչի մեջ տեղադրվում է միայն այն դեպքում, երբ ներբեռնում եք Video Player.exe ֆայլը և աշխատացնում: Դրանից անմիջապես հետո այն կատարում է իր «սև» գործը և փակում Google Chrome-ը: Այնուհետև Chrome-ը բացելուց և Ֆեյսբուք մտնելուց հետո Ձեր պատի վրա տեղադրվում է այդ վարակված գրառումը:

1.Նախևառաջ  եկեք ստուգենք, թե արդյոք Ձեր Google Chrome-ը վարակված է այդ վիրուսով: Ստուգելու համար Google Chrome-ում գրեք chrome:extensions և սեղմեք Enter: Եթե այդ էջը չբացվի, ուրեմն 100%-ով վարակված եք վերոնշյալ վիրուսով: Իսկ եթե այդ էջը բացվի, միևնույն է, ապահովության համար կատարեք ներքևի քայլերը:

2.Բացեք Task Manager ծրագիրը (Ctrl+Shift+Esc կամ Windows-ի Taskbar-ի վրա աջ քլիք արեք ու ընտրեք Task Manager):

3.Աշխատող ծրագրերի ցուցակում նշեք Video Player.exe ծրագիրը և սեղմեք Delete կամ End Task:

4.Բացեք համակարգչի Startup կարգավորումները: Windows 8-ի դեպքում այդ կարգավորումները գտնվում են 2-րդ քայլում բացված Task Manager-ում: 


Windows 7-ի կամ Windows XP-ի դեպքում կարող եք այն բացել Start Menu-ից՝ գրելով msconfig ծրագրի անունը: Այնուհետև բացված պատուհանում պետք է ընտրել Startup բաժինը:

5. Բացված StartUp կարգավորումներում գտեք fact-update.exe ծրագիրը և աջ քլիք անելով ընտրեք disable: Այնուհետև աջ քլիք արեք դրա վրա և ընտրեք open file location: Բացված թղթապանակում ջնջեք այդ ֆայլը:


6. Բացեք Google Chrome դիտարկիչը և բացեք դրա Task Manager բաժինը:

 


7.Բացված պատուհանում նշեք NovalX հավելվածը և սեղմեք End process կամ Delete:

8.Google Chrome-ում գրեք chrome:extensions և սեղմեք Enter: Արդեն պիտի որ բացվի Google Chrome-ի հավելվածների բաժինը: Novalx հավելվածի աջ մասում սեղմեք ջնջելու նշանի վրա:


 

9. Բացեք C:/Users/Օգտանուն/AppData/Local/Google/Chrome/UserData/
Default թղթապանակը և ջնջեք Preferences ֆայլը: 


10. Եթե նախկինում Ձեր Google Chrome-ը միացված էր Ձեր Google-ի հաշվին և միացված էր սինխրոնիզացիան, ապա այն նորից պետք է միացնել, որպեսզի հին կարգավորումներն ու հավելվածները նորից վերականգնվեն: Դրա համար Google Chrome-ի կարգավորումներում նորից միացրեք սինխրոնիզացիան:


Այս քայլերից հետո պիտի որ վիրուսն ամբողջովին մաքրվի Ձեր համակարգչից: Շնորհակալ եմ Արթուր Ավանեսովից այս հնարքի մասին տեղեկացնելու համար: Կարող եք կարդալ նաև իմ նախորդ գրառումն այն մասին, թե ինչպես անել, որպեսզի Ձեզ չկարողանան նշել այդ վնասակար ստատուսների տակ: Եթե խնդիրներ ու հարցեր առաջանան, գրեք մեկնաբանություններում, կքննարկենք:

Հ.Գ.
Կարող եք Ձեր ընկերների բոլոր վարակված գրառումների տակ դնել այս գրառման հղումը, որպեսզի տեսնեն ու ջնջեն այդ վիրուսը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել