Ջղայնացա... ուրեմն, էսօր իմ համար սուս-փուս աշխատում եմ, մեկ էլ հո՛պ, տեսահալովակ, որտեղ ի 4 տարեկան մի հրաշք աղջիկ Լիլիթ Հովհաննիսյանի «Թե աղջիկ լինեի» (լեզուս էլ չի ֆռում ասեմ բայց...) երգի հիմման վրա երգում ա ինչ որ երգ՝ իր մանկական կիսաթլոշ, չբացված լեզվով: Եթեխեն էլ իրոք նենց համովն ա, որ գրկես ու ուտես...

Բայց... բայց հոլովակիից պարզ երևում ա, որ մի քանի հազար փող են գմփցրել էդ հոլովակի վրա ու պարզ է, որ այդ երեխան չի գմփցրել, այլ իր ծնողները/բարեկամները/ծնող-բարեկամների ընկերները... ու հիմա նստած մտածում եմ...

Այ սիրելի ծնողներ, բարեկամներ ու ծնող-բարեկամների ընկերներ, այ ձեր արևին ղուրբան, էս էլ «Երեխուս նկարը լայքեք»-ի նոր լևլն ա՞: Այ ձեր ցավը տանեմ, թողեք էդ երեխեն՝ երեխա մնա, իր մանկությունը վայելի, էն էլ էս օրով: Մի դարձրեք ձեր սնապանծությունից ու փառասիրությունից ծնված բարդույթները բավարարելու ինստրումնետ: 4 տարեկան երեխու համար բացարձակապես ոչ մին նշանակություն չունի այդ հոլովակը, ոչ մի կերպ նման հոլովակները նրա վրա դրական չեն ազդելու, էլ չասեմ, որ էդ գումարները շատ ավելի օգտակար կիրառություն կարող էին գտնել:

Քավ լիցի, ես ձեր գրպանի մեջ չեմ նայում, ինչ ուզում եք արեք, բայց ամեն դեպքում, այ ձեր տունը շիննվի... վաղը մյուս օր, կարող էիք էդ գումարը ներդնել ասենք երեխայի լավ ուսում ստանալու հարցում, կամ եթե էնքան ա ծփում մոտներդ, որ չգիտեք որտեղ կորցնեք՝ մի հանրօգուտ բան անեիք, ձեր երեխայի աչքի առաջ ու իրեն սովորեցնելով, որ աշխարհգում բացի «Լիլիթի սիրուն շորիկից» ավելի մեծ արժեքներ ու նպատակներ էլ կան...

Գուցե այլ օրով նման էմոցիոնալ չարձագանքեի, կամ առհասարակ չարձագանքեի, բայց էսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն ա ու նաև էն 8-ամյա վանաձորցի Էրիկի տարեդարձը, ով հիմա Մոսկվայում ա, նոր ա գլխի ուռուցքի վիրահատություն անցել, բայց քիմիայի փող դեռ չկա...

Չեմ ուզում հակադրեմ իրար էս երկու միանգամայն տարբեր հարցերը, բայց սրտիցս արյուն ա գնում, երբ տեսնում եմ նման սոցիալական բևեռացում ու աննպատակ սնապանծության և մարդկային անճարության համադրում՝ միևնույն երկրում: Ինչ որ բան էն չի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել