Արազ Օզբիլիսը կարող է կես տարի չխաղալ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կարող է երկար ժամանակով դուրս գալ շարքից։

Երեկ Ալժիրի հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ Օզբիլիսը վնասվածք ստացավ և ստիպված էր արդեն 27-րդ րոպեին լքել խաղադաշտը։

Ինչպես հաղորդում է «Спорт-экспресс»-ը, մեր կիսապաշտպանն ստացել է ծնկի խաչաձև կապանների կտրվածք։ Այդպիսի վնասվածքի ապաքինման համար սովորաբար կես տարի է պահանջվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել