Մի որոշ ժամանակ առաջ մի նյութ հրապարակեցի:Կարծում եմ շատերիդ ծանոթ «Կիմ Քարդաշյանը գնաց զուգարան» վերնագրով հոդվածը, որ կապ չուներ վերնագրի հետ,այն հավաքեց ավելի քան 7000 դիտում:Չեմ ասի թե ինչի մասին եմ այնտեղ գրել: Կթողնեմ որպիսի ամեն մեկս իր կողքինին սեփական ուժերով բացահայտի,այն կողքինին, որին միայն «աստղերի» կրծքերի,հետույքի,փորկապության հարցերն են հետաքրքրում:Իսկ այսօր հրապարակեցի մեկ այլ հոդված որը իր էությամբ Քարդաշյանի զուգարան գնալու հոդվածի կրկնությունն էր: Շատ չերկարացնեմ:Սա`http://blognews.am/arm/news/15568/qim-qardashyany-gnac-zugaran.html մեծ ձայներ հավաքած հոդվածն է :Անպայման կարդացեք ու դիտումների թվին նայեք,որից հետո կարդացեք այ այս մեկը` http://blognews.am/arm/news/16193/tchanachenq-mer-herosnerin-hetanos-gago.html ու մարդկային տկարության «հրաշալի» դարպասները ձեր առջև կբացվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել