1in.am-ը գրում է.

Շատ մարդկանց համար առաջին դաջվածքները կամ պերսինգները հաստատվելու յուրօրինակ ծես են: Ամեն ինչ, սակայն, չափի մեջ է գեղեցիկ, բայց ոմանք իրենց ողջ մարմինը պատելով դաջվածքով կամ պիրսինգով՝ որոշել են, որ գտել են իրենց կոչումը:

1. Առեղծված

bodymod01 10 человек с самыми невероятными модификациями внешности

Հայտնի չէ, թե Փոլ Լոուրենսը սիրո՞ւմ է արդյոք փազլներ, բայց եթե մի հայացք գցեք նրա վրա, ապա կմտածեք, որ նա խենթանում է դրանց համար: Նրա մարմինը պատված է կապույտ գլուխկոտրուկներով: Առեղծվածը դաջվածքների ավելի քան 200 վարպետների աշխատանք է, իսկ մի անգամ, նրա դաջվածքների վրա միանգամից աշխատել է 23 մարդ:

2. Զոմբի-բոյ

bodymod02 10 человек с самыми невероятными модификациями внешности

Հնարավոր է, որ զոմբիները հիմա նորաձև են: Ռիք Ջենեսթին հարկավոր չէ հեռուստացույց միացնել զոմբի տեսնելու համար, բավական է միայն հայելու մեջ նայել: Ջենեսթը դաջվածքների վրա ծախսել է ավելի քան 4 հազար կանադական դոլար, բացի այդ՝ նա կարող է թաքցնել իր բոլոր դաջվածքներն ու սովորական մարդու տեսք ունենալ:

3. Իսկապես մեծ ականջներ

bodymod03 10 человек с самыми невероятными модификациями внешности

Դերիլ Բելմարեսը մեծ ականջներ, ավելի ճիշտ՝ ականջների մեծ բլթակներ ունի: Դրանք այնքան մեծ են, որ նա կարող է փաթաթել գլխի շուրջ: Բելմարեսին տանջել է այն հարցը, թե որքան կարող է ձգել մաշկի այդ մասերը: Նրա բլթակներում 14 սմ տրամագծով անցք կա, որը ամենամեծն է աշխարհում:

4. Հավայան Մուտանտ

bodymod04 10 человек с самыми невероятными модификациями внешности

Քալա Քայիվին, անխոս, իսկական մուտանտի տեսք ունի, սակայն նրա ողջ դեմքը արհեստական է: Քայիվի մարմնի 75%-ը ծածկված է դաջվածքներով, իսկ լեզուն ծակված է, մաշկի տակ բազմաթիվ սիլիկոնե իմպլանտներ են տեղադրված և ձգված են ականջների բլթակներն ու քթի անցքերը: Նրա գանգի վրա դրված են երկու մետաղյա փշեր. սա առաջին դեպքն է աշխարհում:

5. Էթեն Դյումոն

bodymod05 10 человек с самыми невероятными модификациями внешности

Երբ մենք մտածում ենք արվեստաբանների մասին, ապա հաճախ պատկերացնում ենք նորաձև ակնոցով բարետես մարդու: Նման մարդկանց հաճախ հնարավոր է տեսնել ցուցահանդեսների ժամանակ: Դժվար թե մենք մեզ այնպիսի մարդու պատկերացնենք, ինչպիսին Էթեն Դյումոն է՝ Ժնևից:

6. Զեբր մարդը

bodymod06 10 человек с самыми невероятными модификациями внешности

Հորաս Ռիդլերը պրոֆեսիոնալ տգեղ դերասան էր: Նա հայտնի է նաև Մեծն մարդ կամ Զեբր-մարդ անվամբ: Նա տարբերվել է իր նման դաջվածքներով պատված մարդկանցից նրանով, որ ոտքից մինչև գլուխ պատված է սև-սպիտակ գծերով: Դաջվածքները ընդգծելու համար Ռիդլերը եղունգներն ու շուրթերը ներկել է սև գույնով:

7. Նկարազարդ տիկինը

bodymod07 10 человек с самыми невероятными модификациями внешности

Ջուլյա Գնուսեն ոչ բոլորի նման է ծնվել: Նա տառապում է հազվադեպ պորֆիրյա հիվանդությամբ: Նրա մաշկը չափազանց զգայուն է արևային լույսի նկատմամբ, որը նրա մարմնի վրա սպիներ է առաջացնում: Դրան դժվար է հավատալ, բայց Ջուլյայի բժիշկը առաջարկել էր նրան ողջ մարմնի վրա դաջվածք անել նրա սպիների գույնով: Ակնհայտ է, որ Գնուսեն համաձայնել էր այդ փորձին բժշկական տեսանկյունից, սակայն հետո դա վերածվել էր կպչուն մտքի:

55 տարեկանում կնոջ մարմնի 95%-ը պատված էր դաջվածքներով, ինչի շնորհիվ նա հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ դաջվածքներ ունեցող կին:

8. Մողես-մարդը

bodymod08 10 человек с самыми невероятными модификациями внешности

Եթե ստիպված լինեք ընտրել, թե որ կենդանուն եք ուզում նմանվել՝ ո՞ւմ կընտրեիք: Էրիք Սփրեգը անխոս իրեն տվել է այդ հարցը և իմացել պատասխանը: Օսթինի բնակիչը կիսել է լեզուն երկու մասի և առաջիններից մեկն է, ով արել է դա ու 700 ժամ անցկացրել դաջվածքների սրահում:

Նրա ատամները սրված են, շրթունքները՝ ներկված կանաչ, իսկ քթի անցքերն ու ականջի բլթակները ձգված են:

9. Լաքի Դայմոնդ Ռիչի

bodymod09 10 человек с самыми невероятными модификациями внешности

Լաքի Դայմոնդ Ռիչին դաջվածքի սրահներում անցկացրել է մոտ 1000 ժամ կամ 40 օր: Նոր Զելանդիայի բնակչի մարմինը պատված է դաջվածքներով, այդ թվում՝ կոպերը, ոտքերի մատները, ականջները, նույնիսկ լնդերը: Բացի այդ, նա փոխել է իր ատամները արծաթե ատամներով:

10. Կատու-մարդը

bodymod10 10 человек с самыми невероятными модификациями внешности

Դենիս Ավնարի մարմինը պատված է եղել բազմաթիվ դաջվածքներով, պիրսինգներով, իմպլանտներով, որոնք թույլ էին տալիս նրան փոխել դեմքի ձևը: Ականջների ու աչքերի ձևը նույնպես փոխվել է վիրահատական միջամտության օգնությամբ, իսկ ատամները սրվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել