Ի՞նչ է վրացական խոհանոցը. խորոված` խարչո, սացիվի, միս, էլի միս: Այդպես են կարծում շատերը: Իրականում, վրացական ճաշատեսակների հիմքում ընկած են պանիրը, լոբին, ընկույզը և կանաչին: Վրաստանով շրջելիս կարող եք ռեստորաններում հարցնել իրենց ազգային, բայց աշխարհին ոչ այնքան հայտնի կերակրատեսակները և շատ հավանական է, որ Ձեզ մոտ նույնպես կստացվի այսպիսի հետաքրքիր ու համեղ թոփ:
«Նադուգի»: Թարգմանաբար այս բառը նշանակում է` եփած: Կերակրատեսակի համար անհրաժեշտ կաթնաշոռը ստանում են պանիրը պատրաստելուց հետո մնացած քսուկը եռացնելով: Փաթաթում են սուլուգունի պանրի նուրբ շերտերով և մատուցում պարկի տեսքով:
«Յախնե»: Գառան փափկամիս (կամ տավարի) համեմված ընկույզի և սխտորի սոուսով, սոխով, համեմով և իմերիթական զաֆրանով: Աջարիայում այս ուտեստը մատուցում են հարսանիքների ժամանակ:
«Փխալի»` կերակուր, որը կարելի է պատրաստել սպանախով, կաղամբով և բազկի տերևներով: Հարկ է միայն ավելացնել խարչո-սունելի, սխտոր, սոխ և սև պղպեղ:
«Բորանո»: Աջարական ձվածեղ: Բաղադրիչները շատ պարզունակ են` իմերիթական պանիր, ձու, կաթ և կարագ: Ամենը եփում են մոտ կես ժամ և մատուցում ինչպես թխվածք:
Շարունակությունն՝ այստեղ