Tert.am-ը գրում է.

Ընթացիկ տարվա մայիս ամսվա 3-րդ տասնօրյակում հանրապետությունում գրանցված և հունիս ամսվա սկզբներին սպասվող տեղումների ու բարձր ջերմաստիճանի (+ 25 և բարձր) հետևանքով այգեգործական տարածաշրջաններում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խախողի վազի միլդիու, օիդիում և պտղատու ծառատեսակների սնկային հիվանդությունների բուռն զարգացման համար:

Ինչպես հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունց՝ այդ կապակցությամբ հանրապետության խաղողագործներին խորհուրդ է տրվում հաճախակի հետևել հիվանդությունների զարգացման ընթացքին, առնվազն՝ 10-14 օր պարբերականությամբ կատարել նախազգուշական (կանխարգելիչ) բուժումներ՝ չսպասելով մինչև հիվանդությունների նշանների ի հայտ գալը:

Նպատակահարմար է նշված հիվանդությունների համար նախատեսված բույսերի պաշտպանության միջոցները համատեղել որևէ միջատասպան պրեպարատի հետ՝ միաժամանակ խաղողի ողկուզակերի դեմ պայքարելու նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել