Արփինե Գաբրիելյանին հեռուստադիտողը ճանաչեց որպես երգչուհի, ապա՝ դերասանուհի, իսկ այժմ էլ տեսնում է հաղորդավարուհու դերում:
ArmՏtar.am-ին Արփինեն կպատմի իր երաժշտական դադարի, սերիալներում չնկարահանվելու, ԱՄՆ մեկնելու և անձնական կյանքի մանրամասները:
Ինչու՞ որոշեցիք երաժշտական դադար տալ և անցնել հաղորդավարուհու աշխատանքին:
Շատ պատահական է ստացվել իմ՝ հեռուստատեսությունում հայտնվելը, բայց ինչպես ասում են՝ պատահական ոչինչ չի լինում : Երբ ATV հեռուստաընկերությունը նոր էր սկսել հեռարձակվել, ես առաջարկ ստացա վարել «Բարի լույս» ամենաօրյա ծրագիրը: Այդ ընթացքում դեռ սովորում էի թատերական ինստիտուտում և աշխատում երգի պետական թատրոնում: Այնպես չի ստացվել, որ ես թողել եմ երգարվեստը և ընտրել այս ուղին: Թե՛ դերասանական արվեստը, թե՛ երգարվեստը և թե՛ հաղորդավարությունն ինձ շատ հարազատ են: Ես իմ մեջ գտել եմ յուրաքանչյուրից մի մասնիկ:
Կար մի ժամանակ, երբ ակտիվ երաժշտական գործունեությամբ էիք զբաղվում, ինչո՞վ է պայմանավորոված այս երկար պասիվությունը:
Պարզապես կյանքիս այս շրջանում ես այսպես եմ ճիշտ համարում: Եվ ի վերջո ամբողջ աշխարհում ընդունված է, երբ ժամանցային ինդուստրիայի ներկայացուցիչները կարող են և՛ երգիչ, և՛հաղորդավար և՛ թե դերասան լինեն: Եվ իհարկե նորմալ է, երբ մի ոլորտը որոշ շրջանում տուժում է, քանի որ չես կարողանում ժամանակ հատկացնել այդ ամենին միաժամանակ: Եթե ինչ որ գործ անում ես, պետք է լավ անես կամ էլ չանես: Պետք չէ անել, պարզապես անելու համար:
Բայց հիասթափություններ եղե՞լ են երաժշտության աշխարհում:
Ինչ խոսք, երաժշտության ասպարեզում հիասթափություններ եղել են, բայց չեմ ցանկանում նորից խոսել այդ մասին, միայն կասեմ, որ յուրաքանչյուր երգիչ կամ երգչուհի վաղ, թե ուշ բախվում է այդ խնդրին: Եվ դրանից հետո ինքն է որոշում շարունակել այդ ուղղությամբ նույն ոգևորությամբ, թե՝ ոչ:
Ե՞րբ կրկին կվերադանաք բեմ՝ երգչուհու կարգավիճակով:
Չեմ կարող ասել թե երբ կվերադառնամ բեմ երգչուհու կարգավիճակով , բայց գիտեմ, որ կգա մի ժամանակ, երբ ես ավելի շատ կերգեմ: Ես իսկապես շատ եմ կարոտում իմ երգչուհի տեսակին:
Շարունակությունն՝ այստեղ