ԼՂՀ-ն Մաքսային միության անդամ, սենց թե ընենց, չէր դառնալու՝ անկախ նրանից, թե Նազարբաևը ինչ ասեց…
Նախ սկսենք նրանից, որ Նազարբաևը մուսուլման է, եթե ավելի խորապես նայենք, Նազարբաևը էթնիկ թուրք է, ինչպես բոլոր թյուրքալեզուները, և դրանով ամեն ինչ ասված է և բնական է, որ նա քրիստոնյաների թշնամին պետք է լիներ (թերևս միակ բացառությունը Ասադն է, որը քրիստոնյաների՝ հատկապես հայերի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է):
Փորձենք այս տեսանկյունից նայել, և ամեն ինչ ընկնում է իր տեղը: Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ ՄՄ-ում Նազարբաևը իրականում հարց լուծող չէ, ըստ իս, նրա այս թուրքամետ պահվածքը կարելի է ուղղակի որպես մուսուլմանական աշխարհի մոտ սովորական ֆետիշացում դիտել նրա կողմից: Այո, նա ֆետիշանում էր մուսուլմանական աշխարհի մոտ, և նա դա արեց շատ կոպիտ ձևով: Կարելի է ասել՝ Նազարբաևը ծերացել է, և նրա նյարդերը տեղի են տալիս, քանզի նա արդեն չի կարողանում քողարկված խաղալ: Հիմա հարց է կանգնում. «Արժե արդյո՞ք նրա նմանատիպ անհեթեթ պահվածքը դրոշակ դարձնել և առավոտից իրիկուն քննադատել Մաքսային միություն հասկացությունը…»
Եվս մեկ հարցադրում, որը իստ իս ամենակարևորն է, թերևս, որի պատասխանից է կախված ՀՀ-ի հետագա պահվածքը. «Արդյո՞ք կարող է վատ անդրադառնալ Նազարբաևի հայտարարությունը ԼՂՀ-ի համար»…: Պատասխանների տարբերակները շատ են, սակայն անձամբ ինձ համար հոգեհարազատ դարձավ ԼՂՀ վարչապետի տեղակալ Արտակ Բեգլարյանի տեսակետը, որը հանրությանը հայտնի դարձավ, երբ նա անդրադառնալով օրեր առաջ Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կատարած հայտարարությանը, թե Հայաստանը Եվրասիական Միությանը կարող է անդամակցել միայն ՄԱԿ-ի կողմից հաստատված սահմաններով, հանդես եկավ հետևյալ պատասխանով, որը սիրով ներկայացնում եմ ձեզ.
«Այն, որ ԼՂՀ-ն Մաքսային միության անդամ չի կարող լինել, դա բնական է, որովհետեւ ԼՂՀ-ն չի դիմել Մաքսային միության անդամ դառնալու համար: Բայց մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջև մաքսակետ չի կարող լինել, և մինչև հիմա այդ հայտարարությունը ուժի մեջ է: Իսկ թե Նազարբաևը ի՞նչ նկատի ուներˋ ասելով, որ ՀՀ-ն մտնում է Մաքսային միություն ՄԱԿ-ի կողմից ճանաչված ՀՀ սահմաններով, ամեն դեպում ինքը չի նշել, որ մաքսակետ պետք է լինի: Նազարբաևի հայտարարության մեջ որևէ վտանգ չեմ տեսնում, քանի որ հստակ էր, որ ԼՂՀ-ն Մաքսային միության անդամ չէր դառնալու»:
Հ.Գ. Այսինքն ես կարող եմ այս նյութը եզրափակել հետևյալ կերպ` Նազարբաևի հայտարարության մեջ որևէ վտանգ չի կարելի տեսնել, քանի որ հստակ է, որ ԼՂՀ-ն Մաքսային միության անդամ չէր դառնալու՝ անկախ նրանից, թե Նազարբաևը ինչ ասեց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=531660890279502&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել