article-2223389-02AECE72000005DC-819_634x4411in.am-ը գրում է.

2014-ի 4 ամիսների ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների 55 դեպք է գրանցվել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 74 դեպք է գրանցվել: Սա նշանակում է, որ այն ունի նվազման միտում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ բաժնի պետի տեղակալ Արթուր Վարդանյանը:

Նա հավելեց, որ անչափահասների նկատմամբ կատարվող բռնությունների կանխարգելման նպատակով ոստիկանությունը անչափահասների գծով ծառայություն է իրականացնում, հանրապետության բոլոր դպրոցներում թե նախորդ տարի և թե այս տարի «Դասը վարում է ոստիկանը» խորագրով դասընթաց է կազմակերպվում, որին մասնակցում են ոստիկանության բարձրաստիճան ծառայողները, ովքեր դասընթացի ժամանակ անչափահասներին իրենց իրավունքներն են ծանոթացնում, և թե իրենց նկատմամբ կատարվող բռնությունների դեպքում ում դիմեն:

Չորս ամիսների ընթացքում գրանցված 55 դեպքերը հիմնականում մարմնական վնասվածքի դեպքեր են, դեպքերի գերակշիռ մասը ծեծի դեպքեր են՝ տարբեր անձանց կողմից, իսկ ընտանիքում՝ ծնողների կողմից կատարված 2 դեպք է արձանագրվել:

«Առաջին լրատվական»-ի հարցին` Վարդենիկի դպրոցում տեղի ունեցածն արդյո՞ք աննախադեպ էր, մինչև այս կա՞ն արդյոք գրանցված նման դեպքեր, Արթուր Վարդանյանը պատասխանեց, որ մինչ օրս Վարդենիկի նախադեպ չէր եղել, եղել էր աշակերտի կողմից ուսուցչի նկատմամբ մեկ դեպք, և ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ երկու դեպք, բայց Վարդենիկի դպրոցում կատարվածն աննախադեպ էր:

Նա նաև նշեց, որ երեխան պետք է դպրոց գնա` տանն արդեն ստացած լինելով համապատասխան դաստիարակություն, որ անհրաժեշտ է հնարավորինս միմյանց նկատմամբ հանդուրժող լինել: Առաջին հերթին ծնողները պետք է բացատրեն անչափահասներին, որ միմյանց նկատմամբ լինեն հանդուրժող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել