Հնարավորություն ունենալու դեպքում անպայման կյանքում գոնե մեկ անգամ պետք է այցելել այս վայրերը:
40 «Grand» հյուրանոց, Տիմեո Սիցիլիա
Այս անկրկնելի հյուրանոցը գտնվում է Տաորմինա լեռների վրա է: Այստեղից բացվում է Սիցիլիայի հրաբխային ափամերձ շրջանի ու Էթնա լեռան անկրկնելի տեսարան: Հյուրանոցը շրջապատված է անտիկ ճարտարապետությամբ ու Միջերկրականի կատարյալ կապույտ ջրերով:
Հյուրանոցի ռեստորանի կտուրից բացվում է Եվրոպայի ամենագեղեցիկ տեսարաններից մեկը:

39 «De L`Europe», Ամստերդամ
Ի սկզբանե հյուրանոցի շենքը կառուցվել է որպես աշտարակ՝ քաղաքը ռազմական ներխուժումներից պաշտպանելու համար: Այսօր այն աշխարհի ամենագեղեցիկ հյուրանոցներից մեկն է, և գտնվում է Ամստերդամի պատմական կենտրոնում, և որից բացվում է Ամստել գետի գեղեցիկ տեսարանը:

38 «Ritz Carlton» Հոնգ Կոնգ
Ritz Carlton-ը աշխարհի ամենաբարձր հյուրանոցն է` գտնվելով հսկայական երկնաքերի գագաթին:

Այս հյուրանոցում է գտնվում նաև աշխարհի ամենաբարձր լողավազանը` 118 հարկ վերևում:

37 «Lion Sands», Հարավային Աֆրիկա
Ամբողջովին բացօթյա այս հյուրանոցը հնարավորություն է տալիս ժամանակը վայելել վայրի բնության մեջ: «Սենյակները» պետք է բարձր լինեն, քանի որ այստեղ բնակվում են նաև առյուծներ, փղեր ու այլ կենդանիներ:

36 «Gritti Palace» Վենետիկ, Իտալիա
Հյուրանոցի շենքը կառուցվել է դեռևս 1475թ.-ին: Այն գտնվում է Վենիեր դեյ Լեոնի պալատի հակառակ կողմում: Ժամանակին այն պատկանել է Վենետիկի դքսին ու մինչ այսօր այն առաջարկում է վայելել վենետիկյան յուրահատուկ ոճն ու շունչը:

35 «Aqua Dome» Ավստրիա
Այս առողջարան հանգստյան տունը գտնվում է Ալպերում՝ 6,4 բարձրության վրա ու շրջապատված է 160 կմ ձգվող դահուկասահքի լանջերով: Հյուրանոցը առաջարկում է տաք ջրով ճոխ սպաներ, որի ջուրը հանվում է ստորգետնյա տաք աղբյուրներից: Բացօթյա տաք լողավազաններից մայրամուտներին հետևելը պարզապես դրախտային է:

34 «Conrad Rangali» կղզային ռեզորտ, Մալդիվյան կղզիներ
Այս հրաշալի հյուրանոցը առաջարկում է աշխարհի առաջին, ամբողջովին ջրի տակ կառուցված ստորջրյա ննջարանները, որոնց ապակյա պատերից կարելի է հետևել ձկների, դելֆինների, շնաձկների, կրիաների ու այլ ջրային արարածների:

33 «Kakslauttanen», Ֆինլանդիա
Հազարավոր մարդիկ այստեղ այցելում են հյուսիսափայլի ականատեսը լինելու ու պարզ աստղազարդ գիշերները վայելելու համար` գիշերելով ապակյա խրճիթներում, որոնք ամենամոտ քաղաքից մղոններ հեռու են:


32 «Hotel de Glace», Կանադա
Սառույցից քանդակած այս հյուրանոցն ամեն ամառ հալվում ու ձմռանը նորից կառուցվում է:

Հունվարից մարտ այն սառցե եկեղեցում ոգեշնչող հարսանիքներ է հյուրընկալում:
31 «Ashford» դղյակ-հյուրանոց, Իռլանդիա
Այս կառույցը 800 տարվա պատմություն ունի: Այստեղ մնալով՝ քեզ իսկական արքա կամ թագուհի ես զգում:

Այս պատերի ներսում շատ նշանավոր հյուրեր են եղել, ինչպես, օրինակ, Ջորջ 5-րդ արքան, թագուհի Մեյը, արքայազն Էդվարդը, Սըր Վիլյամ Ուալդը և այլն:

30 «Treehouse Point», Սիեթլ
Այս խաղաղ հյուրանոցը կառուցվել է մի մարդու կողմից, ով իրականացրել է ծառերի մեջ ապրելու իր մանկության երազանքը: Այցելուները մնում են ծառերի վրա կառուցված վեց տներից մեկում, որոնք գտնվում են Վաշինգտոնի անտառում: Ամեն առավոտ այստեղ արթնանում ես թռչունների դայլայլի ներքո ու վայելում ճյուղերի միջով ներթափանցող արևի շողերը:

29 «Anantara Golden Triangle Elephant» ճամբար-ռեզորտ, Թայլանդ
Այս ռեզորտը աննկարագրելի ճոխ տեսք ունի, սակայն դրանից այն կողմ հարյուրավոր հարավասիական փղեր են ապրում:

Այստեղ կարող ես հրաշալի ժամանակ անցկացնել՝ սովորելով փիղ վարել:

28 «Giraffe Manor», Քենիա
Այս հյուրանոցը գտնվում է 570 մ2 տարածք զբաղեցնող անտառում, և այստեղ կարելի է գտնել վտանգված տեսակի Ռոթսչայլդ ընձուղտների ու այլ կենդանիների:


27 «Jade Mountain», Սանտա Լուսիա
Այս հյուրանոցը կառուցվել է ժայռի վրա, որից հրաշալի տեսարան է բացվում դեպի գունավոր լեռներ ու Կարիբյան ծով: Այստեղ 2 կմ2 լողափի վերևում բացվում է անծայր լողավազանի անկրկնելի տեսարանը:


26 «Four Seasons Bora Bora», Բորա Բորա, Ֆրանսիական Պոլինեզիա
Այս հյուրանոցը կառուցվել է նույնանուն կղզու վրա: Այստեղ հիմնականում այցելում են իրենց մեղրամիսն անցկացնող զույգերը: Վայելեք սպիտակ ավազները, բյուրեղյա մաքրության ծովածոցն ու շամպայնի գավաթով պարզ աստղազարդ երկինքը:
Դու կարող ես նաև շրջել հյուրանոցի ծովային կենսաբանի հետ, ով ցույց կտա ութոտնուկների, օձաձուկների ու ամենագեղեցիկ ձկներին:


25 «Viceroy Hotel» Բալի
Viceroy հյուրանոցը գտնվում է «Թագավորի հովտում» ու կազմված է 25 սեփական լողավազաններով վիլլաներից: Այստեղ ուղղաթիռներով կարելի է հասնել տրոպիկական գաղտնի վայրեր, որտեղ կարելի է ականատես լինել աշխարհի ամենագեղեցիկ տեսարաններին:


24 «Hotel Villa Honeg», Շվեյցարիա
Հյուրանոցը կառուցվել է 1905թ.-ին՝ Շվեյցարիայի սրտում` Բուրգենսթոք լեռան վրա: Այս վայրը թե ձմռանը, թե ամռանը առաջարկում է անկրկնելի տեսարաններ, որոնք ուրիշ ոչ մի տեղ չեք տեսնի:


23 «Aescher» Շվեյցարիա
Aescher հյուրանոցը գտնվում էր Ապենզելերլենդ լեռների վրա, որտեղ հասնելու համար պետք է ոտքով բարձրանալ լեռը կամ էլ ճոպանուղով: Հյուրանոցը բավականին պարզ ու հասարակ է, սակայն այստեղ մատուցվող սնունդն անկրկնելի է, իսկ շրջակայքի արահետները անկրկնելի արկածներ են ապահովում այցելուներին:

22 «First World Hotel» Մալազիա
Այս հյուրանոցը իր անունը (թ.գ. «Առաջին աշխարհ») ստացել է իր հսկայական չափերի շնորհիվ: Այստեղ ընդհանուր առմամբ 6000 սենյակ կա: Հյուրանոցն ունի 46,451 մ2 տարածք զբաղեցնող փակ թեմատիկ զբոսայգիներ, առևտրի կենտրոններ, ռեստորաններ ու մեգա խաղատուն:

21 «Quinta Real Zacatecas», Մեքսիկա
Այս շքեղ հյուրանոցը պատմական ժամանակաշրջանի ցլամարտի փոփոխված ռինգ է: Հյուրանոցի սենյակները դուրս են նայում շինության կենտրոնի հրապարակ: Այստեղ կարելի է համտեսել ավանդական խոհանոցի ուտեստներ ու գիշերել քարե ու փայտի աղեղնաձև անկողիններում: Հյուրանոցում մնալով՝ կարելի է զգալ երեկվա ու այսօրվա բախման հրաշալի մթնոլորտը:

Շարունակելի...



