Life.panorama.am-ը գրում է.

Արդեն շուրջ երկու տարի է՝ երգչուհի Արևիկ Ալավերդյանն ամուսնու հետ բնակվում է Փարիզում: Ու, թեև, նա ժամանակավորապես դադարեցրել է երաժշտական գործունեությունը, երկրպագուները շարունակում են հետաքրքրվել՝ երգչուհուց առաջիկայում նորություններ սպասե՞ն, թե՞ ոչ: Life.panorama.am-ը Արևիկի հետ զրուցել է նրա ֆրանսիական կյանքի, առաջիկա ծրագրերի և նորակազմիկ ընտանիքի մասին:
- Ֆրանսիայում ի՞նչն եք ամենաշատը հավանել, և ի՞նչն է, որի հետ մինչև այժմ
չեք համակերպվել:
-Շուտով կբոլորի մեր ամուսնության երկու տարին. դա շատ չէ, բայց հավատս չի գալիս, որ այդքան ժամանակ ապրել եմ Փարիզում: Այստեղ, իսկապես, ժամանակը արագ է անցնում: Փարիզում ամեն ինչից հնարավոր է ոգեշնչվել. հրաշք քաղաք է, իրոք՝ ռոմանտիկ սիրո քաղաք, բայց, այնուամենայնիվ, կարոտն իրենն անում է: Երևանն ու հարազատներս միշտ մտքումս են: Ինձ զգում եմ բաժանված երկու մասի, հասկանում եմ, որ արդեն երկու տուն ունեմ: Փորձում եմ այդ մտքի հետ աստիճանաբար համակերպվել:
-Գիտենք, որ հաճախ եք այցելում Հայաստան, այնուամենայնիվ, հայրենիքի,
հարազատների հանդեպ կարոտը կարողանու՞մ եք փարատել:
-Այո, հաճախ հայրենիք այցելելով փարատում եմ կարոտս: Ուրախ եմ, որ այդ հնարավորությունն ունեմ: Շատ կապված եմ ընտանիքիս և ընկերներիս հետ, Երևանս շատ եմ սիրում:
.jpg)
-Այս պահին այդտեղ ինչո՞վ եք զբաղված: Մասնագիտական գործունեություն
ծավալու՞մ եք:
-Այս պահին դեռ ազատ եմ: Հաճախում էի լեզվի դասընթացների, բայց հիմա դադար եմ վերցրել, քանի որ պատրաստվում եմ գալ Երևան:
-Առաջիկայում ձեզանից նոր երգ, ինչ-որ նորություն երկրպագուները սպասե՞ն:
-Հաճախ են այս հարցն ուղղում, ստիպված եմ նույն պատասխանը տալ. այդպիսի ծրագրեր դեռ չկան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ