Ում չես հարցնում Հովիկ Աբրահամյանի կառավարման մասին, ասում են, դե թող 100 օրն անցնի, կասենք: Այդ ի՞նչ միստիկ 100 օրվանն ենք սպասում, կամ ինչու ենք սպասում. չէ որ արդեն այսօր կարելի է ասել, որ ԱԺ-ի, ավելի ճիշտ ԱԺ-ի Հանրապետական ֆրակցիայի կողմից ընդունած կառավարության ծրագիրը ոչ այլ կերպ, քան նահանջողական չես անվանի: Ովքեր որ ուսումնասիրել են այդ ծրագիրը, կարող են ասել, որ այնտեղի դրույթները արդեն վաղուց արդիական չեն, ուր մնաց երեք տարի հետո (միայն մինիմալ աշխատավարձի չափի պահով արդեն կարելի է հանգել այդ եզրակացությանը): Քիչ թե շատ լավ տնտեսագետները (բացի Հրանտ Բագրատյանից) ուղղակի ծիծաղում են այս ծրագրի վրա, մանավանդ, երբ իրենց մոտ հնչեցնում ես իրատեսական բառը: Նրանք ծիծաղում են, քանի որ լավ հասկանում են, որ այս ծրագիրը շատ պրիմիտիվ է և չի կարող բավարարել ժողովրդի պահանջները…: Իրատեսականը իրատեսական է, ուր մնաց իրատեսական չլինի այսքան անհեռանկարային ծրագիրը…:
Այնպես որ, արդեն այսօր իսկ մենք կարող ենք էլ չսպասել, թե երբ է լրանալու Հովիկ Աբրահամյանի կառավարման 100 օրը, և արդեն կարող ենք ասել, որ այս կառավարությունը ի զորու չէ իր առջև դրված մինիմալ խնդիրներով բարելավել ժողովրդի վիճակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=531121837000074&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել