Երգչուհի Հասմիկ Կարապետյանը և երաժիշտ, դիջեյ, պրոդյուսեր Շանթ Կիրմիզյանը մոտ մեկ ամիս առաջ են նշանադրվել, բայց ընդամենը երեկ են բարձրաձայնել այդ մասին, այն էլ՝ ֆեյսբուքայն էջում:
ArmStar.am-ը կապվեց Հասմիկ Կարապետյանի հետ` պարզելու նշանադրության մանրամասները: Երգչուհին չցանկացավ շատ խոսել այդ մասին, բայց և տրամադրեց որոշակի տեղեկություն արդեն իսկ տեղի ունեցած նշանադրությունից:
«Մենք նշանադրվել ենք մեկ ամիս առաջ, պարզապես ես, լինելով հանրային մարդ, չեմ ցանկացել բարձրաձայնել այդ մասին: Ավանդական նշանադրություն, որպես այդպիսին, չի եղել: Նշանադրության գլխավոր և միակ հերոսները եղել ենք ես և Շանթը: Մենք այս ձևն էինք ընտրել, դա մեր ցանկությունն էր, մեր սրտից էր բխում և մեր մտածածն էր:
Դա նման էր ավելի անակնկալային մի իրադարձության, որը միայն ինձ և Շանթին վերաբերող և անձնական էր:
Երգչուհին պարզաբանում է, թե ինչպես ստացվեց, որ երեկ փոխեց իր կարգավիճակը ֆեյսբուքյան էջում…
Շարունակությունն՝ այստեղ