Tert.am-ը գրում է.

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում աշխատանքային այցով գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ԱՊՀ անդամ մյուս երկրների կառավարության ղեկավարներին նախագահական նստավայրում այսօր ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ինչպես տեղեկացնում է Tert.am–ի թղթակիցը, վերջինս, Մինսկում ողջունելով վարչապետներին, նշեց, որ Բելառուսը պատրաստակամություն է հայտնել կրկին Մինսկում անցկացնել ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որը տեղի կունենա հոկտեմբերին:

«Երեկ որոշում ընդունեցինք այստեղ մեկ օր առաջ անցկացնել նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության գագաթնաժողովը... Անկեղծ ասած, այսօր մեր կազմակերպությունը դժվար ժամանակաշրջան է ապրում, հաճախ լսում ենք մեկնաբանություններ ԱՊՀ-ի անպիտան լինելու մասին: Մենք ԱՊՀ-ն դիտարկում ենք որպես կարևոր պահանջված միջպետական միավորում, որը թույլ է տալիս մասնակից երկրներին լուծել կարևոր հարցեր: Հավանաբար, երբեմն օպերատիվ և համակարգված գործողությունների և արձագանքի պահանջ է զգացվում, սակայն ԱՊՀ-ից օգուտն ակնհայտ է»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել