Ինձ կարա ինչ-որ մեկը բացատրի, թե Նազարբաևը տուտ պրիչյո՞մ, վոբշե: Էդ մարդը իր պարտականությունն ա կատարել: Ալիևը նամակ ա հղել, ինքն էլ ընթերցել ա էդ նամակը: Հիմա, եթե Ալիևը էդքան կա, որ իր նամակները տենց ազդեցություն ունեն, ապա դրա մեղավորը ոչ թե Նազարբաևն ա կամ մեկ այլ երկրի ղեկավարը, այլ միայնումիայն Սերժ Սարգսյանը, ով չի կարողանում ոչ միայն այնպես անել, որ նման իրավիճակներ ի հայտ չգան, այլև ի հայտ գալուց հետո անճարակությունից չի կարողանում որևիցե կերպ հակազդել:

Եթե դուրներդ չի գալիս, որ հերթական անգամ էս կարգի ծաղրուծանակի ենթարկվեցինք ամբողջ աշխարհով մեկ, ապա գնացեք Բաղրամյան 26 ու պատասխանատվություն պահանջեք հենց կոնկրետ պատասխանատուից: Թե չէ դրել մի օր Պուտին եք քլնգում, մի օր` Օբամա, մի օր` Ալիև, հիմա էլ` Նազարբաև: Ո՞ւմ համար եք էս կռուտիտների շոուն բեմադրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել