Esem.am-ը գրում է.

ESem.am-ն առաջինն է պատմել, որ «Վիտամին» ակումբի Տիգրանն ու կինն իրենց առաջնեկին են սպասում: Երևում է՝ փոքրիկը շատ հայրենասեր է. նա ծնվել է օրեր առաջ` հենց Առաջին հանրապետության օրը` Մայիսի 28-ին: ESem.am-ի հետ զրույցում նորաթուխ հայրիկը հիվանդանոցում էր և ասաց, որ փոքրիկն ու կինն իրենց շատ լավ են զգում:

Ըստ Տիգրանի` փոքրիկը ծնվել է 2,8կգ քաշով ու 48սմ հասակով: Տիգրանն ու Սեդան իրենց աղջկան Ռիտա են կոչել:

Փոքրիկը գիշերը երկուսին է ծնվել, և թեև նրան տեսնել չի թույլատրվել, սակայն երիտասարդ հայրիկը կարողացել է տեսնել աղջկան: «Բառեր չկան, թե ինչ եմ զգացել. միայն կարող եմ ասել, որ այդ զգացողությունն ինձ հետ միշտ կլինի. անչափ ուրախ եմ, իսկ աղջիկս ամեն օր փոխվում է»,- իր զգացողությունների մասին հայտնեց հումորիստը: Նրա խոսքով՝ վախենում էր գրկել դստերը՝ մտածելով գուցե վնասի նրա, սակայն վախը հաղթահարել ու փոքրիկին գրկելու հնարավորություն արդեն ունեցել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել