Ադրբեջանը լրջագույն մանևրային քաղաքականություն ա վարում: Ալիևը երեկվա իր նամակ-հայտարարությունով ուղղակի խառնեց Հայաստանի իշխանությունների խաղաքարտերը: Արցախը տարանջատեց Հայաստանից` փաստացի ներկայացնելով դա որպես Հայաստանի «մեղք», իսկ մյուս կողմից` ոչինչ չասեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին` տրամադրությունները չգրգռելու ու թեման «չշեղելու» հեռանկարով: Ու ինչպես երևաց անդամակցողների տրամադրություններից, Ալիևի հայտարարությունը ոչ միայն «չվանվեց», այլև լիովին «նորմալ» գնահատվեց: Ավելին` նույնիսկ պատրաստվում են Ալիևի հայտարարության մասով նոր կետ ավելացնել Մաքսայինի «հռչակագրում»:
Հետևություն, որ մենք կրկին ականատես ենք լինում մեր իշխանությունների անճարակ «գործունեությանը». երբ հայտարարում են մի բան, իսկ անում` դրա հակառակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10203411821963479?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել