Այսօր պատահական աչքովս ընկավ «Էպիկենտրոն» «լրատվական» հաղորդումը: Այնպիսի տպավորություն էր, որ Հայաստանում բացի ԲՀԿ-ից, նրա պատգամավորներից ու նրա առաջնորդից, այլ մարդ քաղաքականությամբ չի զբաղվում: Լուրերի քաղաքական մասը բառացիորեն խեղդված էր ԲՀԿ պատգամավորների ելույթների մանրակրիտ ներկայացմամբ, ապաեւ Գագիկ Ծառուկյանի՝ Իտալիայի նախագահի կողմից ստացած շքանշանի հանձնման արարողությամբ: Արարողությունը ներկայացվեց այնպիսի մանրամասնությամբ, որ անգամ հատ առ հատ իմացանք, թե Գագիկ Նիկոլայևիչին ով կենաց խփեց: Իմացանք նաեւ (ինչպես անկեղծորեն նշեց Իտալիայի ներկայացուցիչը), որ շքանշանը հանձնվում է իտալական ապրանքների՝ աշխարհով մեկ տարածման գործին նպաստելու համար: Հա, մեկ էլ Հայաստան-Իտալիա օդային չվերթի կայացմանը նպաստելու համար:
Սենց կուսակցախեղդ անգամ ՀՀԿ-ի գրպանային հեռուստաալիքները չեն, տնաշեններ: Բա վաղը որ իշխանության գաք, մենք ընդհանրապե՞ս չենք կարողանալու հայկական հեռուստատեսությամբ մի օբյեկտիվ լուր լսենք: Ամբողջը ձեր կուսակցական քարոզչությո՞ւնն է լինելու: Բա հանրային կապուղիների մասին օրենք, բան, հե՞չ: Մեր դպրոցի պատի թերթը անգամ ավելի օբյեկտիվ եւ բազմակողմանի լուրեր էր հրապարակում, քան ձեր «լրատվական» հաղորդումը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovsep.khurshudyan/posts/10152168139062199?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել