Հավաքականի մարզմանը մշակվել է ֆիզիկական և մարտավարական պատրաստությունըArmsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Ալժիրի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը, հայտում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մայիսի 29-ին թիմն անցկացրել է մարզում ամբողջ կազմով, կատարել է ֆիզիկական ընդհանուր պատրաստականության և խաղի մարտավարության հետ կապված առաջադրանքներ:

Վաղը նախատեսված է ևս մեկ մարզում, որը կլինի վերջինը Ալժիրի հավաքականի հետ խաղից առաջ:

Հիշեցնենք որ, Ալժիր-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա մայիսի 31-ին՝ ժամը 20:00-ին, Սիոնի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել