18:58 , 29 մայիս, 2014
Armsport.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Ալժիրի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը, հայտում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մայիսի 29-ին թիմն անցկացրել է մարզում ամբողջ կազմով, կատարել է ֆիզիկական ընդհանուր պատրաստականության և խաղի մարտավարության հետ կապված առաջադրանքներ:
Վաղը նախատեսված է ևս մեկ մարզում, որը կլինի վերջինը Ալժիրի հավաքականի հետ խաղից առաջ:
Հիշեցնենք որ, Ալժիր-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա մայիսի 31-ին՝ ժամը 20:00-ին, Սիոնի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում: