Յուրաքանչյուր մարդ էլ յուրօրինակ է, ինչպես որ յուրաքանչյուր ձյան փաթիլը միայն իրեն հատուկ նախշերով: Չկա ինչ-որ ուղեցույց կամ էլ պլան, որին հետևելով կարող ես հետևել, որովհետև յուրաքանչյուր անհատականություն արտացոլում է այն յուրահատուկ որակը, որը անհատականությունը յուրահատուկ է դարձնում:

Ահա այն 15 ձևերը, որոնք կօգնեն քեզ յուրահատուկ լինել: Գտիր այն, ինչը քո անհատականությանը հարմար է, ու դարձիր այն մարդը, ով միշտ ցանկացել ես լինել:

 1   Վախերիդ դեմ դուրս արի 

Հրաշալի մարդն ապրում է քո մեջ: Դեմ-հանդիման դուրս արի վախերիդ ու թույլ տուր, որ այդ հրաշալի  մարդուն աշխարհը տեսնի: Վախերը կործանում են կրեատիվությունը: Դրանք մեզ պահում են հարմարավետության մեր սահմանում: Եթե ուզում ես քո լավագույն տեսակը լինել, դու պետք է ազատվես վախերից, հատկապես նրանցից, որ քեզ հետ են պահում կյանքդ լիարժեք ապրելուց:

 2  Արա այն, ինչ սիրում ես

Հրաշալի մարդիկ անում են այն, ինչ սիրում են: Նրանք թույլ չեն տալիս, որ աշխարհը թելադրի նրանց, թե ինչպես ապրել: Նրանք իրենք են իրենց ձեռքն առնում սեփական կյանքի սանձը, և ոչ թե այն հանձնում մեկ ուրիշին կամ էլ ինչ-որ հանգամանքների: Արա այն, ինչ սիրում ես, ու ավելի երջանիկ, առողջ ու հրաշալի կլինես:

 3  Համառ ու ինքնավստահ եղիր

Ռիսկերի դիմիր: Երբ դուրս ես գալիս հարմարավետության քո սահմաններից, իսկապես ընդլայնում ես կյանքդ ու քո ազդեցությունը սեփական կյանքում:

 4  Լսիր

Հաճախ հրաշալի ու հետաքրքիր լինելու լավագույն տարբերակը սկզբում լսելն է: Եթե դու նախ լսես, կհասկանաս, թե ինչով են հետաքրքրում մարդիկ, ում հետ զրուցում ես:

 5  Բացահայտիր քեզ

Լեզու սովորիր: Ինչ-որ մեկին ամբողջությամբ սիրիր: Կիսվիր քո պատմությունով: Հաճախիր քեզ հետաքրքրող ինչ-որ խմբակի, դասերի: Փորձիր քեզ բացահայտել տարբեր ոլորտներում: Դու արագ կբացահայտես, որ շատ ավելի մեծ հետաքրքրությունների շրջանակ ունես, քան պատկերացնում էիր: Եվ յուրաքանչյուր նոր հնարավորության ժամանակ դու նոր մարդկանց կարիք կունենաս, ովքեր կօգնեն քեզ ձևավորել ու ձուլել քո լավագույն «եսը»:

 6  Լուծիր մեծ կամ փոքր խնդիրներ

Մտածիր այնպիսի խնդիրների լուծման մասին, որոնք շատ մարդկանց են վերաբերում: Դա լինի կամավոր աշխատանք անտունների ապաստարանում կամ առաքելական ճանապարհորդություն ուրիշ երկիր կամ էլ ինչ-որ սարք պատրաստելը, որն ինչ-որ բան ավելի կհեշտացնի. օգտագործիր քո կարողությունները խնդիրները լուծելու համար: Հրաշալի մարդիկ օգնում են մյուսներին:

 7  Կիսվիր քո պատմություններով

Քո փորձառությունները յուրահատուկ են: Պատմիր մյուսներին քո մասին: Դու կարող ես քո մասին շատ ավելին բացահայտել, քան կարծում ես: Փորձով փոխանակվելով ու կապվելով անցյալի հետ՝ դու կարող ես առաջ շարժվել ապագայում: Պատմիր լավ կամ վատ պատմություններ ու մի վախեցիր խոցելի լինել, և դու ավելի հարմարավետ կզգաս քո մաշկի մեջ:

 8  Կրեատիվ եղիր

Գտիր քո ձայնը: Ունեցիր քո ասելիքը: Կրեատիվ ճանապարհ գտիր քո անհատականությունը կառուցելու համար: Սիրո՞ւմ ես գրել. բլոգ բացիր: Սիրո՞ւմ ես կարդալ. միացիր ընթերցանության խմբակի:

 9  Ամեն օր մի նոր բան սովորիր

Երբ ամեն օր նոր բան ես սովորում, մեծանում են հեռանկարները: Այն, թե սովորական փողկապ կապել ես սովորում, օտար լեզվով նոր բառ, թե շպարվելու նոր ձևեր, չափազանց կարևոր է: Այսպես դու կմեծացնես քո աշխարհայացքն ու շատ ավելի շատ բան կունենաս ասելու:

 10  Ուրախ, զվարճալի, սրամիտ կամ խելացի եղիր

Ավելի հեշտ է ասելը, քան անելը, բոլորս էլ գիտենք, սակայն բոլորս էլ մեզ հատուկ որակ ունենք:  Մյուսներին ցույց տուր հումորի քո զգացումը, դու կզգաս, որ մարդկանց հետ ավելի մոտ մակարդակով կսկսես շփվել:

 11  Բաց եղիր

Ընկերոջդ/ընկերուհուդ ծանոթացրու ընկերներիդ, ընտանիքիդ հետ, ցույց տուր նրան աշխարհին: Անձնական պահիր այն, ինչ անհրաժեշտ է անձնական պահել, սակայն մի թաքցրու անհատականությունդ:

 12  Օտարների հետ մի խոսիր

Հաճախ մենք մեր ընկերներին տարօրինակ ձևով ենք ընտրում: Մենք ապրում ենք նրանց կողքին, կամ նրանց հետ դպրոց գնում, հանդիպում  կամ ճանաչում ենք մեր երեխաների միջոցով: Երբ դրսում ես ու քո սովորական կյանքով ես զբաղվում, խոսիր այն մարդկանց հետ, ում հետ նույն վայրում ես ու նույն ժամանակահատվածում: Դու կհասկանաս, որ հարևանների շփումը ավելի մակերեսային է, քան երկու անծանոթ մարդկանց շփումը, ովքեր խենթանալու աստիճանի ոգևորված են տեղացի արվեստագետների արվեստով:

 13  Օգնիր մյուսներին

Փորձիր ինչ-որ ճանապարհներ գտնել մյուսների կյանքն ավելի լավը դարձնելու համար, այնպիսի փոքրիկ բաներով ինչպես, օրինակ, հարևանի բակը մաքրելն է կամ կարիքների մեջ գտնվող երեխայի օգնելը: Պարտադիր չէ, որ աշխարհը փոխես, պարզապես փորձիր մեկ մարդու կյանքը փոխել:

 14  Ազնիվ եղիր

Ամուր կանգնիր ոտքերիդ վրա, հասկացիր ու ճանաչիր արժեքներդ ու մի անցիր քո սահմանները: Քեզ հետ կարող են չհամաձայնել, սակայն շատերը կհարգեն քո տեսակետը: Իսկ նրանք, ովքեր չեն հարգի, համեստություն կսովորես նրանց նեղմտությունից:

 15  Եղիր նա, ով կաս

Դու արդեն իսկ հրաշալի մարդ ես: Դու արդեն իսկ ունես բոլոր անհրաժեշտ որակները: Դու ստիպված չես փոխվելու: Սակայն մի մնա նույնը` կատարելագործվիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել