Հայաստանից ներգաղթած 30 – ամյա Էդգար Մարտիրոսյանը մի օր արթնացավ որպես հայտնի մարդ այն բանից հետո, ինչ պիցցա էր առաքել Big Mamas and Papas պիցերիայից Օսկարի մրցանակաբաշխության օրը հենց միջոցառման դահլիճ:

Ինքը՝ Էդգարը, խոստովանում է, որ «մտքի ծայրով» անգամ չէր անցնում, որ նա կհայտնվի Օսկարի բեմում: Նա կարծել է, որ դա սովորական պատվեր է:  Ի դեպ, այդ օրը նա 1000 $ թեյավճար է ստացել: Մրցանակաբաշխությունից հետո լրագրողները գնացել են Big Mamas and Papas պիցերիա՝ պարզելու «who is the pizza boy?»(ո՞վ է պիցցա առաքող տղան):

Էդգարը և նրա եղբայր Էրիկը որոշեցին օգտագործել արդեն ճանաչված լինելու փաստը և բացել իրենց սեփական պիցերիան: Նույն ինքը Oscar pizza guy! :) – ը հիմա ունի իր Wood անվամբ պիցերիան, որը գտնվում է Լոս – Անջելեսում:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել