
Լոս Անջելեսը մեծությամբ ԱՄՆ-ի երրորդ քաղաքն է: Քաղաքի առաջին բնակիչները եղել են հրամանատար Գասպար դե Պորտոլան և իսպանացի միսիոներները:
1769թ.-ի օգոստոսի 2-ին նրանք վրան խփեցին «Էլ Ռիո դե Նոյստրա լա Ռեյնա դե Լոս Անջելես դե Պորցենկուլա» (Մեծն լեդիի, հրեշտակների թագուհի Պրոցենկուլայի գետը) գետի մոտ:
Երկու տարի անց վրանից 14 կիլոմետր դեպի հյուսիս ֆրանսիացիները հիմնեցին Սան-Գաբրիել բնակատեղին: Իսկ 1781թ.-ին Լոս Անջելեսը ձևական կերպով հիմնվեց Կալիֆորնիայի իսպանացի նահանգապետ Ֆելիպե դե Նևեի կողմից:
Սան-Գաբրիելի քահանաների օգնությամբ նահանգապետ դե Նևեն 11 տղամարդկանցից, 11 կանացից և 22 երեխաներից բնակատեղի կազմավորեց և անվանեց այն Էլ Պուեբլո դե Նոյստրա Սենյորա լա Ռեյնա դե Լոս Անջելես (Մեծն լեդիի, հրեշտակների թագուհու քաղաք):
Քաղաքը մեծ չէր, սակայն 1848թ.-ին Կալիֆորնիայի և Մեքսիկայի պատերազմից հետո նահանգը դարձավ Միացյալ Նահանգների մասնիկը, նրա բնակչությունը կտրուկ մեծացավ և դարձավ 1500 մարդ: Քաղաքի շուրջն առաջացան ֆերմերական գյուղատնտեսություններ, որտեղ աճեցնում էին նարինջներ, գրեյպփրուտներ, կիտրոններ, ընկույզներ, խաղող, ավոկադո և այլն: 1876թ.-ին հարավխաղաղօվկիանոսյան երկաթգծային ճանապարհը հասավ Լոս Անջելես:
1890 թ.-ին այս տարածքում նավթ հայտնաբերվեց, և քաղաքը սկսեց արագորեն աճ գրանցել: