Ադրբեջանական կողմը հետաքրքրված է վրացական արտադրության ռազմական տեխնիկայով. այս մասին Վրաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիս ժամանակ հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զակիր Հասանովը:
Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը նախարարի գլխավորությամբ երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում, որտեղ նրանց ցուցադրել են ռազմական տեխնիկա արտադրող «Դելտա» ընկերության արտադրանքը, որոնց նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ադրբեջանական կողմը:
Ադրբեջանի ՊՆ պատվիրակության պաշտոնական այցելությունը կավարտվի վաղը, սակայն մինչ պաշտպանության նախարարների մակարդակով ջերմ առևտրային «ջանջիգյարություն» են անում այսօր միջադեպ է գրանցվել Վրաստանի Գարդաբանի շրջանում, որտեղ մեծ թիվ են կազմում ադրբեջանցիները, մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել վրացի և ադրբեջանցի երիտասարդների միջև:
Ինչպես նշել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Ռամին Բայրամովը, իրենց 4 ակտիվիստների վրա հարձակում են գործել Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցները:
Ըստ վրացական մամուլի՝ այս կռիվը քաղաքական ենթատեքստ էր կրում, որը կապված է հունիսի 15-ին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=693685993999785&set=a.194781740556882.39701.100000751725454&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել