Life.panoarama.am-ը գրում է.

«Ես տափուկ մարդ չեմ. ոնց կամ՝ այդպիսին էլ երևում եմ». Գրիշա Աղախանյան

Երգիչ, դերասան, հաղորդավար, պրոդյուսեր. սրանցից ամենահոգեհարազատը Գրիշա Աղախանյանի համար դերասանի աշխատանքն է, թեև մյուս գործերն էլ պակաս եռանդով չի անում: Շոուների ընթացքում արտաբերած նրա «wow»-ները հաճախ են կրկնօրինակում, իսկ ռեմիքսային տարբերակով ռաբիս երգերը, երբեմն, օրիգինալից ավելի լավ են  ընդունվում: Life.panorama.am-ը Գրիշա Աղախանյանի հետ զրուցել է նրա բազմաբևեռ աշխատանքից, առաջիկա ծրագրերից և անձնական կյանքից:

-Միաժամանակ գործունեություն եք ծավալում Հայաստանում և ԱՄՆ-ում. կարողանո՞ւմ եք հաջող կերպով համատեղել աշխատանքը:

-Դա երեք տարի առաջ էր, որ միաժամանակ աշխատում էի  երկու երկրներում: Հիմա արդեն  մշտական կերպով միայն Հայաստանում եմ ծավալում գործունեությունս:

-Կա՞  նոր երգ,  որի վրա աշխատում եք, պատրաստվում եք ներկայացնել հանրությանը:

-Մի քանի երգեր կան՝ ռաբիս ոճում, որոնք, ինչպես միշտ, պետք է ներկայացնեմ ռեմիքսային տարբերակով, բայց դրանք դեռևս նախնական փուլում են, կարծում եմ՝ տարվա ընթացում կմատուցվեն հանրությանը:

-Ձեզնից ավելի լուրջ երգեր սպասե՞նք

-Այն ոճը, որը ես ընտրել եմ, ինձ համար արտահայտվելու լավագույն տարբերակն է, դրանում կա  իմ նախընտրած հումորը: Իսկ լուրջ երգեր կատարել եմ, օրինակ, Երգի պետական թատրոնում:

-Էլվինա Մակարյանի հետ դուետում  բոլորովին այլ Գրիշայի  բացահայտեցինք,  ձեզ էլի այդպիսին կտեսնե՞նք:

-Շատ հնարավոր է (ծիծաղում է): Թեև ներկայանում եմ բոլորովին այլ ոճում, բայց ինձ հոգեհարազատ է, օրինակ, ջազը, Երգի թատրոնում էլ միշտ լավ երաժշտություն եմ լսել...

-Կա՞ նոր ներկայացում, որտեղ ընդգրկված եք նաև դուք:

-Դեռ՝ ոչ, բայց ես միշտ ասել եմ, որ ինձ ամենաշատը հոգեհարազատ է դերասանի աշխատանքը: Ներկայացման մեջ խաղալու որևէ  հնարավորություն բաց չեմ թողնի: Շատ եմ սիրում բեմը...

-Որպես հաղորդավար-շոումե

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել