Երգիչ, դերասան, հաղորդավար, պրոդյուսեր. սրանցից ամենահոգեհարազատը Գրիշա Աղախանյանի համար դերասանի աշխատանքն է, թեև մյուս գործերն էլ պակաս եռանդով չի անում: Շոուների ընթացքում արտաբերած նրա «wow»-ները հաճախ են կրկնօրինակում, իսկ ռեմիքսային տարբերակով ռաբիս երգերը, երբեմն, օրիգինալից ավելի լավ են ընդունվում: Life.panorama.am-ը Գրիշա Աղախանյանի հետ զրուցել է նրա բազմաբևեռ աշխատանքից, առաջիկա ծրագրերից և անձնական կյանքից:
-Միաժամանակ գործունեություն եք ծավալում Հայաստանում և ԱՄՆ-ում. կարողանո՞ւմ եք հաջող կերպով համատեղել աշխատանքը:
-Դա երեք տարի առաջ էր, որ միաժամանակ աշխատում էի երկու երկրներում: Հիմա արդեն մշտական կերպով միայն Հայաստանում եմ ծավալում գործունեությունս:
-Կա՞ նոր երգ, որի վրա աշխատում եք, պատրաստվում եք ներկայացնել հանրությանը:
-Մի քանի երգեր կան՝ ռաբիս ոճում, որոնք, ինչպես միշտ, պետք է ներկայացնեմ ռեմիքսային տարբերակով, բայց դրանք դեռևս նախնական փուլում են, կարծում եմ՝ տարվա ընթացում կմատուցվեն հանրությանը:
-Ձեզնից ավելի լուրջ երգեր սպասե՞նք
-Այն ոճը, որը ես ընտրել եմ, ինձ համար արտահայտվելու լավագույն տարբերակն է, դրանում կա իմ նախընտրած հումորը: Իսկ լուրջ երգեր կատարել եմ, օրինակ, Երգի պետական թատրոնում:
-Էլվինա Մակարյանի հետ դուետում բոլորովին այլ Գրիշայի բացահայտեցինք, ձեզ էլի այդպիսին կտեսնե՞նք:
-Շատ հնարավոր է (ծիծաղում է): Թեև ներկայանում եմ բոլորովին այլ ոճում, բայց ինձ հոգեհարազատ է, օրինակ, ջազը, Երգի թատրոնում էլ միշտ լավ երաժշտություն եմ լսել...
-Կա՞ նոր ներկայացում, որտեղ ընդգրկված եք նաև դուք:
-Դեռ՝ ոչ, բայց ես միշտ ասել եմ, որ ինձ ամենաշատը հոգեհարազատ է դերասանի աշխատանքը: Ներկայացման մեջ խաղալու որևէ հնարավորություն բաց չեմ թողնի: Շատ եմ սիրում բեմը...
-Որպես հաղորդավար-շոումե
