ՊԵԿ-ը մերժել է ՄԻՊ-ին` «պետական գաղտնիք» պատճառաբանությամբPanorama.am-ը գրում է

«Առաջին անգամ, գոնե իմ պաշտոնավարման ժամանակ, վերջին ամիսների ընթացքում մենք արդյունավետ էինք ոչ միայն դիմումների արձագանքման, այլև համակարգային խնդիրների լուծման հարցում: Այս միտումը դրական է»,- ԱԺ-ում 2013թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը` ներկայացնելով իր ոլորտի ֆինանսական ցուցանիշները:

Նրա խոսքով` բյուջեի կատարողականի դեպքում, երբ ցուցանիշը 100 տոկոս չի, դա թերևս դրական երևույթ է, քանի որ նշանակում է, որ իրենք կարողացել են կատարել խնայողություն: Այնպես, որ ՄԻՊ գրասենյակը 2013թ-ին «փոքրիկ ու համեստ» խնայողություններ արել է պատգամավորներին տեղեկացրեց ՄԻՊ Կ.Անդրեասյանը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում, նվիրված 2013թ-ի պետական բյուջեի կատարողականին, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, դիմելով ՄԻՊ Կարեն Անդրեասյանին հետաքրքրվեց` ունի արդյոք պաշտպանի գրասենյակը ուսումնասիրություն ձեռնարկատիրական իրավունքի խաթարման, խոչընդոտման վերաբերյալ:

«2012-13 թթ-ին երեք հազարից ավելի մանրածախ օբյեկտներ են փակվել` կրպակներ, շուկաներ, խանութներ: Այս տարվա առաջին եռամսյակում արդեն փակվել են 1600-ից ավելի օբյեկտներ..այսինքն` վերջին տարիներին ունենք 4500-5000 փակված օբյեկտներ: Պատճառները ես գիտեմ... արդյոք ունեք վերլուծություն այն մասին, որ փաստորեն զանգվածաբար խաթարվում է մարդկանց ձեռնարկատիրական գործունեությունը»,- հետաքրքրվեց պատգամավորը` ավելացնելով, որ այս ամենի ետևում, բնական է, հազարավոր փակված աշխատատեղեր են: 

Պաշտպանը հավաստիացրեց, որ այս խնդիրներով զբաղվող խորհրդական ունի և անցած տարվա զեկույցում բավականին համակարգային ու մանրամասն ներկայացված են ձեռնարկատիրական այն խնդիրները, որոնց մատնացույց արեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել