Lurer.com-ը գրում է.
Գերմանիայի սուպերգավաթի խաղարկության հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին` Դորտմունդի «Սինգնալ Իդունա պարկ» մարզադաշտում:
«Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո ժամանակ է պետք ֆուտբոլիստներին վերակագնվելու համար: Դրա համար այն կանցկացվի օգոստոսի 13-ին», - Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հանդիպումը Գերմանիայի բացառիկ իրավունքներով կցուցադրի ZDF հեռուստաընկերությունը: Նախորդ տարի Գերմանիայի Սուպեր գավաթը նվաճեց Դորտմունդի «Բորուսիան»` եզրափակչում հաղթելով Մյունխենի «Բավարիային»: Այս անգամ նույնպես սուպերգավաթը կխաղարկեն «Բորուսիան» և «Բավարիան»:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=143921&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել