«Բորուսիան» և «Բավարիան» Գերմանիայի սուպեր գավաթը կխաղարկեն օգոստոսին


00:27 , 29 մայիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Գերմանիայի սուպերգավաթի խաղարկության հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին` Դորտմունդի «Սինգնալ Իդունա պարկ» մարզադաշտում:

«Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո ժամանակ է պետք ֆուտբոլիստներին վերակագնվելու համար: Դրա համար այն կանցկացվի օգոստոսի 13-ին», - Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Հանդիպումը Գերմանիայի բացառիկ իրավունքներով կցուցադրի ZDF հեռուստաընկերությունը: Նախորդ տարի Գերմանիայի Սուպեր գավաթը նվաճեց Դորտմունդի «Բորուսիան»` եզրափակչում հաղթելով Մյունխենի «Բավարիային»: Այս անգամ նույնպես սուպերգավաթը կխաղարկեն «Բորուսիան» և «Բավարիան»: