Ըստ Հ. Հակոբյանի, նա ով հայապահպանության գործում ավանդ ունի, «չպետք է ծառայի». Ամենամեծ ավանդը Հայաստանին ծառայելն է…

Հրանուշ Հակոբյանը երևի մոռացել է, որ ամենամեծ ավանդը`Հայաստանին, ծառայելն է:
Խոնարհվելով մեր սփյուռքահայության առջև, այնումենայնիվ չեմ կարող իմ զայրույթը չարտահայտել հետևյալ առաջարկի հիմնավորմանը: Խնդիրը նրանում է, որ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկել է ՀՀ քաղաքացիություն ստացած մի խումբ սփյուռքահայերի ազատել զինվորական ծառայությունից: Հարկ եմ համարում նշել, որ Մայիսի 29-ի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է այդ որոշման նախագիծը: Աննախադեպ առաջարկի հիմնավորման մեջ, մասնավորապես, նշված է`
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած Աբրահամ Զարեհի Աշքեանի (Թեհրան, Իրան), Սամուէլ Յովհաննեսի Լախոյեան (Լիբանան), Յարութ Հրաչի Շխրտըմեանի (Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Աբրահամ Յարությունի Մանուէլի (Կարակաս, Վենեսուելա) մեծ ավանդը հայապահպանության գործում և ծավալած գործունեությունը սփյուռքի հայկական համայնքներում՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը նպատակահարմար է գտնում ՀՀ կառավարության որոշմամբ վերոնշյալ անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից»:
Հարգելի ընթերցողներ`-«լավ, ես չէ դուք, խնդրում եմ ասեք արդյո՞ք մենք նման հիմնավորումով չենք նեղացնում մեր զավակներին ովքեր այսօր ծառայում են հայկական բանակում, կամ արդեն ծառայել են, կամ էլ նույն սփյուռքի այն տղաներին ովքեր ինքնակամ գալիս են և ծառայում են: Նախապես ասեմ, որ վերոհիշյալ անձինք, ովքեր ընդգրկված են Հրանուշ Հակոբյանի ցուցակում, իսկապես մեծ ավանդ ունեն հայապահպանության գործում, սակայն ըստ իս ամենամեծ ավանդը Հայրենիքին դա զինվորական ծառայությունն է և ես չեմ կարծում, որ այդ տղաները համակարծիք չենք ինձ հետ, չէ, որ նրանք ազգանվեր տղաներ են և նրանց համար հայրենիքին ծառայելը ապտիվ է, այլ ոչ թե բեռ, ինչից նրանց չգիտես թե ինչու ցանկանում է Հչանուշ Հակոբյանը 
ազատել»:
Հ.Գ- Հիշեք, զինվորական ծառայությունը պարտադիր է բոլոր ՀՀ քաղաքացիների համար, իսկ ազգանպաստների համար նաև ցանկալի…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել