pic_7847b6c1edb9f24e139ce081in.am-ը գրում է.

«Երկաթե լեդի» ֆիլմի ու «Մամա միա» մյուզիքլի ռեժիսոր Ֆիլիդա Լլոյդը Լոնդոնի Donmar Warehouse թատրոնում ներկայացում կբեմադրի Վիլյամ Շեքսպիրի պատմական «Հենրիխ IV» ստեղծագործության հիման վրա:

Ներկայացման մեջ բոլոր դերերը կկատարեն կանայք, թեև ստեղծագործության կերպարների կեսը տղամարդիկ են, հայտնում է BBC News-ը:

Ներկայացումը կցուցադրվի աշնանը: Ռեժիսորի առաջին՝ ամբողջությամբ կանացի նախագիծը «Հուլիոս Կեսար» ողբերգության բեմադրումն էր 2012-ին:

Հենրիխ 4-րդի դերը կկատարի դերասանուհի Հարիեթ Ուոլթերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել