Մութ, անամպ երկնքում աստղերը երևում են փոքրիկ, թրթռացող կրակների նման:
Իրականում յուրաքանչյուր աստղ ինքնալուսարձակող, շիկացած գազի հսկա գունդ է և բաղկացած է հիմնականում ջրածնից ու հելիումից:
Բազմաթիվ վառ աստղեր ունեն իրենց անունները:
* * *
Ոչ ոք բացի նրանից չգիտե, որ աստղերը դրանք պատուհաններ են,աչքեր այն էակների,որոնք ապրում են Երկիր մոլորակից միլիոնավոր կիլոմետրեր հեռու:
Էակներ` որոնք կարողանում են տեսնել մաքուրն ու պարզը,ներքին գեղեցկությունը,միտքը,հոգին,բնական թափանցիկ ձգտումերը…
Սա պատմել էր նրան իր աստղագետ պապը:
Համալսարանի Աստղաֆիզիկայի ֆակուլտետ ընդունվելու կապակցությամբ էլ նվիրել իր աստղադիտակը:
* * *
Արդեն երեք տարի է տղան հետևում է երկնքին,աստղերին,հավատում պապի ասածներին ու սպասում,սպասում:
* * *
Ինքը գիտի որ տգեղ է,շատ տգեղ:
Հաջողություն չունի աղջիկներ մոտ,լքված է ու միայնակ:
Համակերպվել է իր գոյի հետ:
Սիրահարվել է բազմաթիվ անգամ ու ամեն անգամ ենթարկվել ծիծաղի կամ լավագույն դեպքում արհամարական ժպիտի:
Բայց ամեն անգամ պատրաստ է եղել նման վերջաբանի:
Քանի-քանի անգամ համակուրսեցիներն իր ներկայությամբ պարծեցել են այս կամ այն աղջկա հետ իրենց արկածներով,նկարագրել թե ինչպես են համբուրվել,կամ…
Նա չգիտեր ,չէր զգացել կնոջից ստացած հաճույքը:
Նա չէր կարողանում պատկերացնել թե ինչ բան է մազերից սկսվող և ոտքի մատներով ավարտվող այն տաք հոսանքը,որը կարող է ցնցել մի ողջ աշխարհ:
Տղան հավատում էր որ կգա մի օր և…
* * *
Այդ օրը երկինքն ավելի պարզ էր:
2152 թվական,
Հուլյան օրացույց,
Արեգ ամիս, 18-րդ օր:
Երկրին ամենամոտ գտնվող Պրոքսիմա Ցենտավրիա աստղն էլ ավելի ցայտուն ու հրավիրող:
Տղան աստղադիտակն ուղղեց դեպի աստղը,որն այդքան մոտ լինելով երբեք առանձին ուշադրության չէր արժանացել նրա կողմից:
Տղային թվաց թե իրոք տեսավ մի թափանցիկ վարագույրներով լուսավոր պատուհան:
Աչքը հեռացրեց դիտակից,սրբեց թաշկինակով և նորից նայեց:
Չէր սխալվել,իրոք պատուհան էր և սպիտակ լույսի մեջ երևում էր մի կարմիր ստվեր:
Մազերի երկարությունից հասկացավ որ դա աղջա ստվեր էր:
Շունչը կտրվում էր,քրտինքն էլ ծորում երեսնիվայր,բայց տղան չէր շարժվում,զգույշ սովոր շարժումներով ֆիկսեց աստղադիտակի դիրքը,ամրացրեց:
Պատուհանի փեղկերը բացվեցին,աղջիկը կիսով չափ կախվեց ու ձեռքով ողջունեց …
Ու՞մ,իրե՞ն….
Ուրեմն իզուր չէր այսքան ժամանակ հավատացել:
Հետո վարագույրը փակեց աղջկան,ստվերը կարծես շորն է փոխում:
Հետո նորից լույս,հետո պայծառ դեմք,հետո աղջկա ձեռքի շարժուներ, որ կարծես թե նշանակում էր Ես և Դու…
Տղան չէր հասկանում:
Աղջիկը թռավ պատուհանից ու ձեռքերը պարզեց դեպի տղան…
Պատուհանում լույսը հանգավ:
Կտրվեց դիտակից:
Նայեց ձեռքի ժամացույցին, 0 ժամ 24 րոպե:
Հետո նորից նայեց,երկինքը մութ էր,ոչինչ չէր երևում:
* * *
Հազարավոր կտորների բաժանված սրտով մտավ անկողին:
Լաց էր լինում առանց հասկանալու:
Դողդոջ շուրթերը մրմնջում էին “Ինչու՞,ինչու՞..”
Մտքում անընդհատ աղջկա ձեռքի շարժումներն էին, որ կարծես թե նշանակում էին Ես և Դու…
Հանկարծ տղան հասկացավ իմաստն այդ շարժումների – “Ես գալիս եմ քեզ մոտ”:
Վեր թռավ անկողնուց,վազեց սեղանի մոտ ու սկսեց “ xx..կմ, ժամում xx կմ,օրը xx..կմ
Տեղ կհասնի մոտ xx ժամից:
* * *
Սպասումի տանջալից ժամերն արեցին իրեց գործը,ավելի շեշտելով տղայի տգեղությունը:
Նայեց ժամացույցին,մնաց 18 րոպե…
…Պատուհանի թակոց,տղան վախեցավ,կծկվեց,գլուխն առավ ափերի մեջ,թվաց թե գժվում է:
Ութերորդ հարկում և պատուհանի թակո՞ց…
“Դե հերն էլ անիծած” մտածեց ու մոտեցավ պատուհանին:
Պատուհանի այն կողմում մի ժպիտ էր նայում նրան:
Բացեց,ներս սահեց գեղեցիկ մի Անմեղություն:
- Բարև, ես Բարիկան եմ, Պրոքսիմայի արվարձան Գինդիանա աստղից:
- Հայկ,-հազիվ կարողացավ շունչը ետ բերել:
- Գիտե՞ս ինչքան եմ քեզ ձեռքով արել,բայց դու մոտիկը թողած նայում էիր,չգիտեմ ուր:
Դու լավն ես,գեղեցիկ:
Տղան ականջներին չէր հավատում,իսկ Բարիկան վրա էր տալիս երեք տարվա լուռ անհամբերության արագությամբ:
- Իմ պապիկը եղել է ձեր մոլորակում,նա է ինձ պատմել ձեր մասին,նրա անունն էր Փոքրիկ Իշխան:
Տղան չէր հավատում ականջներին:
- Հայկ,ի պատիժ քո այս երեք տարվա անտարբերության դու ինձ կսիրես այնպես ինչպես կամ,կսիրես չէ՞,ես գիտեմ որ դու Մենակ ես, դու դավաճան չես չէ՞,դավաճաններին մեզ մոտ այրում են…
Տղան բռնեց աղջկա ձեռքերն ու համբուրեց ափերը,հետո ծնկի եկավ,գրկեց աղջկա ծնկներն ու..արտասվեց երկար երկար:
- Դու մի փակիր քո պատուհանը,լա՞վ,ես ամեն երեք օրը մեկ կլինեմ քո մոտ,չես փակի չէ՞ :
Իրար վաղուց ման եկած սպասումի երկու զույգ շուրթեր փաթաթվեցին իրար:
Երեք օր տղայի անկողինն իր վրայից թոթափում էր մենության աչքերի նման ստրկագույն գիշերների ծանրությունը:
Երեք օր աստղադիտակն անտեր մնաց:
* * *
Արթնացան:
Ավելի ճիշտ արթնացավ աղջիկը,քանի որ տղան համարյա չէր քնում,անընդհատ նայում էր քնած աղջկան,զգույշ շոյում մազերը,համբուրում ուսերը,շնչում խելագարության հասցնող մարմնի բույրը…նա փակել էր պատուհանը որ հանկարծ չանհետանա իր երազանքը:
- Ինչու՞ ես փակել պատուհանը,չէ որ խնդրել էի…
- Չեմ ուզում որ գնաս,- մեղավոր ձեռքով բռնեց աղջկա ձախ ձեռքն ու ցանկանում էր համբուրել,երբ ձեռքը ետ քաշվեց կոպտորեն:
Աղջկա ձախ ձեռքի միջնամատն ուղղվեց, մեկնվեց դեպի պատուհանը,հետո մնացած մատները միացան իրար ու մի կարմիր լույս ուղղվեց դեպի պատուհանը:
Տղայի աչքերի առաջ ապակին հալվեց ու թափվեց մանրահատակին:
- Էլ չես փակի,ես կգամ երեք օրից,լա՞վ: Ապակու մասին մի մտածիր,ապակին դավաճան է, դավաճաններին մեզ մոտ այդպես են այրում,դու դավաճան չես չէ՞ …սուրճ եմ ուզում:
Տղան ժպտաց ու գնաց խոհանոց:
Երբ վերադարձավ սուրճի բաժակներով,սենյակն արդեն դատարկ էր:
* * *
Սպասելն աշխարհի ամենազզվելի բանն է:
“Ես ինչպես եմ ամբողջ կյանքում սպասել,երբ արդեն չեմ դիմանում:Մնաց 1 օր 6 ժամ”- մտածեց ու մոտեցավ իր դիտակին, որն արդեն ոչինչ ցույց չէր տալիս,միայն մութ երկինք:
Թակոց:
Տղան չհավատաց:
Պատուհանին ապակի չկար,դեռ բավականին էլ ժամանակ կար:
Նորից թակոց,կանչող,համառ,անհամբեր:
Դուռն է:
Դուռը բացեց,մի աղջիկ էր,կրծքին սեղմած մի քանի գրքույկ:
- Բարև Ձեզ,դուք չե՞ք ցանկանում իմանալ Ճիշտը,ճշմարիտ ուղին…
Տղան չգիտեր ցանկանում էր թե ոչ,թոթվեց ուսերը…
Գիտեր,որ ուրիշներին ճշմարտություն սովորեցնելը ամենահեշտ բանն է:
Համառությունը մտավ ներս:
Մոդայիկ էր հագնված,կանչող շրջազգեստով,կրծքերի երազանք կիսաբացվածքով,որից տղայի հայացքը չէր կարողանում հեռանալ:
- Մենք` Եհովայի վկաներս..
Փոշմանեց որ ներս թողեց աղջկան:
- Ավելի լավ է սուրճի բաժակով զրուցել,ես հիմա…
Նա համոզված էր որ երբ վերադառնա աղջիկն էլ չի լինի…
Տեղում էր:
- Մոխրաման կբերես, ես սուրճի հետ միշտ ծխում եմ:
Հետո խոսեցին,երկար,տղան չէր լսում,ոչինչ չէր հասկանում,բայց զգում էր որ անցած երեք օրվա ընթացքում ավելի համարձակն է դարձել:
Աղջկա մոդայիկ շորի տակ իրենց ազատության համար պայքարում էին զույգ աղավնիներ,կտուցները ցցած:
Արդեն սովոր շարժումով ազատվեց տրիկոտաժե լաթի երկվորյակ կտորից:
Ձեռքը մեկնեց կրծքերին ու չնայեց նրան…
Աղջիկն ընկավ բազմոցի թիկնակին ու տղային թվաց թե տնքած…տնքած ահավոր դարի մեղավոր հոգու փրկության համար:
* * *
Քնած էին երկու դեմքեր,երկու հոգնած ու հագեցած մարմին բավարարված ամեն ամեն ինչից,երբ պատուհանից ներս սահեց Նա:
Մոտեցավ անկողնուն,ձեռքով շոյեց նրա տգեղ դեմքը,նայեց անխռով դեմքին:
Տղան աչքերը բացեց,նայեց դիմացը կանգնած աղջկան,նայեց կողքը պառկած աղջկան,:
Փորձ արեց վեր կենալու-չստացվեց,կիսափակեց աչքերը:
Աղջիկը ձախ ձեռքի միջնամատն ուղղվեց դեպի տղայի ճակատը, …” դավաճաններին մեզ մոտ այսպես են այրում”:
Հետո մտածեց -“Մեզ մոտ ուրիշ է,ձեզ մոտ ուրիշ”:
Ձեռքը ետ քաշեց:
Նայեց անկողնու վերևում կախված նկարին:
Նկարում իր տունն էր,իր Գինդիանա Աստղը:
Տղան գլուխը փակեց վերմակով:
Աղջիկը ձգվեց դեպի նկարը,աջ ցուցամատն ուղղեց դեպի նկարը ու մի դեղնականաչավուն լույս սկսեց ինչ որ բան գրել նկարի վրա,հետո արագ շուռ եկավ և ձախ միջնամատն ուղղվեց աստղադիտակին,միացան մնացած մատներն ու… կարմիր լույս:
* * *
Երբ վերմակի տակից գլուխը հանեց,սենյակում միայն կողքը քնած աղջիկն էր,կարծես անտարբեր շրջապատից:
Նայեց երեկվա գեղեցիկ թվացող աղջկա կարծես “second hand”-ից ձեռք բերված դեմքին ու սարսռաց:
Նայեց մարմնից ազատված,հատակին թափված,հետաքրքիր աչքերից միշտ թաքնվող լաթի կտորներին ու իր երազի ստվերի նման կարմրեց,
Նայեց ձուլակտորների վերածված դիտակին ,դող անցավ մարմնով:
Կանգնեց անկողնում ու կարդաց նկարի վրա գրված տողերը.
<Անվերադարձ հեռանում եմ քո երազից խաղաղ ու չոր աչքերով
XXII դար, II կես,52 թվական,
Երկիր - դավաճանների մոլորակ >
Մտքում անընդհատ պտտվում էր …
…հեռանում եմ քո երազից…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել