Emedia.am-ը գրում է.

Խոյ

Մի՛ կատարեք չմտածված քայլեր օրվա առաջին կեսին: Այս ժամանակամիջոցում հեշտությամբ կարող եք հիմարություններ թույլ տալ, որոնց պատճառով հետո զղջալու եք: Սրվում են ոչ վաղ անցյալի հակասությունները, հարաբերությունները, որոնք դեռ երեկ հեշտությամբ հնարավոր էր հարթել, նորիցփչանում են: Մրցակցային պայքարը ձեռք է բերում կոշտ բնույթ, ինչը ոչ բոլորին է դուր գալիս:Ստիպված եք ջանք թափել, որպեսզի մտերիմների հետ լեզու գտնեք: Սա երկարատև բացատրությունների, հարաբերությունների պարզման օր է: Առկա է սեփական հասցեին վատ բաներ լսելու հավանականություն: Ուրախացնում է միայն մեկ բան.բացասակայն միտումների ազդեցությունը աստիճանաբար մարում է:

Ցուլ

Դու շատ անհամբեր եք, իսկ ամենալավը, ինչ կարելի է անել այսօր, դա ստվերում մնալն է ու հարմար պահի սպասելը: Բայց դա ձեզ ձեռք չի տալիս: Ուզում եք գործել, անգամ եթե հասկանում եք, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի:Հարմար օր է ոչ բարդ պլանների իրագործման, գաղափարների կյանքի կոչման համար, որոնք ունեն պրակտիկ նշանակություն: Բայց նախքան նորին ձեռնամուխ լինելը համոզվեք, որ ավարտել եք նախկինում սկսածը, իրականացրել եք բոլոր խոստումները, որոնք տվել եք ձեր գործընկերներին, ընկերներին, հարազատներին: Հարմար օր է ավագ բարեկամների հետ շփվելու համար:

Երկվորյակ

Սկսեք օրը ֆինանսական իրադրության վերլուծությամբ: Հնարավոր է, որ այն նույնքան բարենպսատ չէ, որքան ցանկալի է, դրա համար էլ որոշ քայլերից ու հաճույքներից ստիպված եք հրաժարվել: Դրամական մուտքերի վրա հույսներդ մի՛ դրեք: Ցանկալի չէ պարտքով գումար տալ կամ խոշոր գործարքներ կնքել:Հարաբերությունները, ինչպես գործնական, այնպես էլ անձնական, զարգանում են ներդաշնակ կերպով: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու եք գտնում մարդկանց հետ: Դուք ունեք այն մարդուն վերադարձնելու հնարավորություն, որի նկատմամբ երբևիցե հզոր զգացմունքներ եք ունեցել: Ցանկալի չեն երկարատև պարտավորվածությունները: Դրանք կյանքի կոչելը ավելի դժվար է, քան ձեզ թվում է:

Խեցգետին

Չնայած որ օրը զուրկ չէ դժվարություններից, այն այնքան էլ անհաջող չէ: Ճիշտ գնահատելով կատարվածը՝ դուք խուճապի չեք մատնվում, երբ որևէ բան այնպես չի գնում, դուք չեք կորցնում հոգեկան հավասարակշռությունը մանր անհաջողություններից ու ձեզ պահում եք գերբանական էակի պես, իսկ շրջապատողներին մնում է հետևել ձեր օրինակին:Մտերիմները ականջ են դնում ձեր խորհուրդներին: Ճիշտ էլ անում են: Դու ասում եք բացառապես ճիշտ բաներ: Խեցգետինները առանց դժվարության գրավում են հակառակ սեռի ուշադրությունը, լսում են գովաբանություններ, երբեմն էլ՝ սիրային խոստովանություններ:

Առյուծ

Այսօր ձեր գլխին թափած գործերը ավարտին հասցնելը այնքան էլ հեշտ չէ: Մի հրաժարվեք օգնության առաջարկից, եթե չեք ցանկանում ամբողջ օրը տքնել: Լավ է կառուցել ու քննարկել ապագայի պլաններ: Կարող է հաջողվել մարտավարությունը, որին կարող եք հետագայում հավատարիմ լինել:Դուք գտնում եք ձեր չկամեցողներին զինաթափելու մեթոդներ, դրա համար էլ կարող եք չանհանգստանալ, որ նրանք կարող են ձեզ վնասել: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, բացառված չէ հանդիպում մարդու հետ, ումով երբևէ հիացել եք: Հարմար օր է սպորտային պարապմունքների համար:

Կույս

Օրը հնարավորություն է տալիս իրականացնել վաղեմի մտահղացումներ: Ձեզ անհրաժեշտ է գործողությունների ազատություն և դուք այն ստանում եք, բայց դա չի նշանակում, որ դժվար պահին ոչ ոք ձեզ օգնության չի հասնի: Վառ արտահայտվում են լիդերական հատկանիշնեը, նշանի ներկայացուցիչները առանց դժվարության գրավում են իրենց գաղափարներով թե՛ նոր, թե՛ վաղեմի ծանոթներին: Կազմակերպական հարցերով կույսերը զբաղվում են անթերի կերպով:Օրը կարելի է օգտագործել գործարքների կնքման համար, գործնական ինտուիցիան բավականին սուր է: Առավել բարդ են անձնական հարաբերությունների հարցերը, որտեղ ձեզ ոչ միշտէ հաջողվում ճիշտ պատկերացում կազմել իրավիճակի, այլոց արարքների իրական շարժառիթների մասին:

Կշեռք

Անհաջող օր է, դուք գրգռված եք ու անհամբեր, հաճախ թույլ եք տալիս արտահայտություններ, որոնք կարող են կոնֆլիկտների պատճառ հանդիսանալ: Միայնակ աշխատելը ձեզ համար ձանձրալի է, իսկ պայմանավորվել համագործակցության մասին չի հաջողվում: Ընդհանուր առմամբ, անիմաստ օր է: Ցանկալի չեն շփումները ղեկավարության հետ, մի այցելեք պետական կառույցներ:Շատ ժամանակ եք ծախսում հարցերի քննարկման վրա, որոնք շրջապատողներին համար կարևոր են, իսկ ձեզ համար՝ ոչ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են ֆինանսական կորուստներ, գնումներ, որոնց պատճառով դուք կզղջաք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել