Allsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի»` Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում «Ատլետիկոյի» նկատմամբ 4:1 հաշվով տոնած հաղթանակի շնորհիվ Լոնդոնի «Տոտենհեմը» կհարստանա 8 միլիոն եվրոյով:

«AS»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն` «Ռեալի» և «Տոտենհեմի» ղեկավարությունների միջև դեռևս անցյալ տարի պայմանագիր է կնքվել, ըստ որի` եթե Գարեթ Բեյլը մադրիդյան թիմի կազմում նվաճի եվրոպական ակումբային ամենահեղինակավոր տիտղոսը, «արքայական» ակումբը «Տոտենհեմին» կփոխանցի 8 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ Լիսաբոնի «Էշտադիու դա Լուշ» մարզադաշտում կայացած եզրափակիչ հանդիպման ժամանակ Գարեթ Բեյլը դարձավ գոլի հեղինակ:

Գարեթ Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականի սեպտեմբերին: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` «Ռեալն» ուելսեցի կիսապաշտպանի տեղափոխության համար «Տոտենհեմին» վճարել է 100 միլիոն եվրո, սակայն տեղեկատվությունը պաշտոնապես հաստատված չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել