Ուրախ մթնոլորտ, անսպառ ժպիտներ, լիաթոք ծիծաղ, հանդիսատեսի ու դերասանների ինտերակտիվ կապ: Էլ ի՞նչ է պետք երեկոյի հաճելի ավարտի համար...
Երկար աշխատանքային ամիսներից հետո վերջապես կայացավ «Քիթ-Cut» ներկայացման պրեմիերան:
Ինչպես հանդիսատեսն է վկայում, ամեն ինչ սպասվածից լավ անցավ, չկար առանց ծիծաղի ոչ մի րոպե, նույնիսկ առաջին անգամ հայ բեմում օգտագործված ռոբոտը ոչ մի անսպասելի և սխալ քայլ թույլ չտվեց:
ArmStar.am-ն իր նախորդ հրապարկումներում ներկայացրել էր «Քիթ-Cut»-ի նախապատրաստական աշխատանքերի մանրամասները և լուսանկարները, իսկ այս անգամ ArmStar.am-ի հետ պրեմիերայի հյուրերը և դերասանները կկիսվեն իրենց տպավորություններով:
Անդրանիկ Հարությունյան
Մինչ ներկայացում սկսելը՝ մեկ ժամ, մեկ օր առաջ, մի տուփ սրտի դեղ եմ խմել, անհանգստանում էի, թե ոնց կընդունվի ներկայացումը և մենք ոնց կխաղանք: Ըստ իս, խաղը անցավ լավ, հանդիսատեսը ընդունեց դրական: Ամեն մտավախություն այժմ անցել է, հանգստություն եմ զգում:
Այսօր հավաքվել էր այն հանդիսատեսը (թատերարվեստի խավը), ով քննդատաբար և լուրջ է մոտենում ներկայացումներին, բայց արդեն հասցրեցի լսել այդ մարդկանց ծիծաղները, ովքեր չեն ծիծաղել այլ ներկայացումներին: Այն, որ այդ մարդիկ և շատ ներկաներ լիաթոք ծիծաղեցին, ուրեմն կարող ենք համարել, որ ներկայացումը ստացվեց:
Կարո Բալյան
Տպավորությունները դեռ առջևում են: Դեռ տաք ենք, պետք չէ ոգևորվել (ծիծաղում է): Պրեմիերան անցավ իր թերություններով և առավելություններով: Հուսով եմ՝ արձագանքը դրական կլինի, բայց դահլիճի բուռն արձագանքից ավելի էինք ոգևորվում: Ներկայացումը արել ենք ինքնուրույն, ոչ մեկից ոչինչ չենք գողացել (ծիծաղում է):
Շարունակությունն՝ այստեղ