Armsport.am-ը գրում է.
42՛ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: Յուրա Մովսիսյանը երկրորդ գոլային փոխանցումն է կատարում: Աջ եզրից կատարած փոխանցումից հետո մեր թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկին առաջ է մղում Հայաստանի հավաքականին՝ 1-2:
40՛ ԳՈԼ: Անկյունայինից ստացած փոխանցումից հետո հետո բոլորից բարձր ցատկեց ԱՄԷ-ի ֆուտոբլիստ Իսմաիլ Ահմեդը եւ գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը:
37 ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: Լեւոն Հայրապետյանը «պատ» խաղարկեց Յուրա Մովսիսյանի հետ, ստացավ պատասխան փոխանցումը եւ ձախ ոտքի հարվածով բացեց հանդիպման հաշիվը՝ 0-1:
30՝ Արազ Օզբիլիսի փայլուն հարվածից հետո մրցակցի դարպասապահը գնդակը դուրս բերեց անկյունային:
27՛ Հենրիխ Մխիթարյանի հարվածը մի փոքր շեղ ստացվեց:
25՛ Յուրա Մովսիսյանի առաջխաղացումը կանխեցին կանոնների խախտման միջոցով: Մեր տղաները պատրաստվում են տուգանային հարված իրացնել:
24՛ Խաղադաշտում կրկին ակտիվ է ԱՄԷ-ի 7 համարը՝ Ալի Մակբուտը, ով ստանալով խաղընկերոջ փոխանցումը՝ հեշտությամբ շրջանցեց Գեւորգ Կասպարովին, սակայն գնդակը չկարողացավ պահել խաղադաշտի սահմաններում:
18՛ Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո Գեւորգ Ղազարյանը մոտ տարածությունից հարվածեց, սակայն գնդակը դիպչեց դարպասաձողին:
13՛ Ալի Մակբուտի հարվածը մի փոքր շեղությամբ դուրս եկավ ուղղահայաց դարպասաձողի կողքով:
12՛ Գնդակը հիմնականում խաղադաշտի կենտրոնում չի մնում: Երկու թիմերն էլ գրոհում են:
7՛ ԱՄԷ-ի ֆուտբոլիստները իսկական խառնաշփոթ էին ստեղծել մեր ընտրանու տուգանային հրապարակում: Մի քանի հեռահար հարվածներից հետո հուսալի գործեցին մեր պաշտպանները:
2՛ Մրցակցի առաջին իսկ գրոհը շատ վտանգավոր ստացվեց: Ձախ եզրից կատարած փոխանցումից հետո ԱՄԷ-ի ֆուտբոլիստը, ընդունելով գնդակը՝ ազատվեց մեր պաշտպանի հսկողությունից եւ հարվածեց դարպասին. Կասպարովը գնդակը դուրս բերեց անկյունային:
1՛ Հանդիպումը մեկնարկեց:
---------------
21:04 Հնչում է երկու երկրների օրհներգերը:
21:00 Թիմերը դուրս եկան խաղադաշտ:
20:58 Խաղադաշտ դուրս բերվեցին երկու երկրների դրոշները: