Խնդրում եմ էլ, մի նկարեք «սիրուն վիձյոներ» Երևանի մասին, ում ոտերինա, ում եք խաբում. ազգի մի մասը մյուս մասի ոռնա մտած, Գորիսում մարդ են խփում, ոչ մեկին պետք չի, վերջին զանգի համար մի ամիս ընտրում են երեխու ով պիտի կարդա վարչապետին ձոնած ոտանավոր. գիտություն գոյություն չունի, ով իրանից ինչ որ բան ներկայացնումա միանգամից գնումա դուրս, որտև եթե նույնիսկ ինքը ամեն ինչ ուզումա անի որ պետությունը ավելի լավը դառնա, չի կարա, որտև պետքական տեխնիկան/լաբարատորիաա/սարքավորումներ չկան. մշակույթ - չկա, ու գնալով չի լինի, որտև դեգռադանտ սերունդներ են մեծանում, էդ էլ գալիսա կրթությունից, ու ընդհանրապես ավել վերևից, ով շատ կառուցողական սարքումա քծնողների ազգ, որ մի մասը երազի դառնա նախագահի ախռանա, մյուս մասը քննչականում աշխատի կամ նալոգվիում. ումա պետք էդքանից հետո սիրուն վիձյոները, եթե էդ էլ պիտի նկարեն դելետանտ ապօօշներ, որոնք էրեկ զոռով մի հատ Ֆոն թրիեռ են նայել, մեկ էլ իրանց սիրած կինոն «Լիցո սա շռամոմ»-նա: Ումա պետք էդ սիրունը, եթե էդ արվելույա լայք ու շեյռ հավաքելու համար, երբ էդ նկարողը սկի չգիտի ինչի համարա նկարում: իսկ ազգի սուպեր փոքրամասնությունը, որը կարող էր ինչ որ բան փոխել ինչ որ բան կերտել/մտածել/կառուցել կամ մտածումա փաբ ու կաֆե բացի, կամ էլ մտածումա ոնց անի որ գնա Կանադա. Էս դեռ Երևանի մասին, սահմաններին անդադար կրակում են, օրը մեկը մահանումա, իսկ մենք ռուսաստանի ոռը մտած չգիտենք ինչ անենք զատօ դրա փոխարեն մի տոննա թուլեք իրանց սերունդներով բանակի էրես չտեսած հայրենասիրությունից են խոսում, հիմիկվանից բարձի տակ տոմս ունենալով, որ հենց կռիվը սկսի թռնեն: լենինականում մինչև հիմա մարդիկ նենց տեղերում են ապրում, որ իրանց կարելի էր ապակեպատ կուպլի տակ առնել ու ցուցադրել: Իհարկե սիրունը տեսնելը ավելի հաճելիա, իհարկե կարելիա քաղաքի կենտրոնում ծաղիկներ տնգել ու հազար ռակուսից նկարել թե ոնց են տարոնայք գալիս ու ծաղկեդաշտերի բացում անում: Իսկ էկեք շատ գեշ նկարենք, թե ոնց շտապօգնության բժիշկները արդեն 6 ամսի առանց աշխատավարձի, ու երբ հիվանդանոցը 3մլն վերցնումա մարդուց, որ սրտի վիրահատություն անի, ու երբ լավ չի անում, ու մարդը մի շաբաթից մահանումա, մեղադրում են հերթապահ բժշկին, ասելով որ դու կես հաբ քիչ էիր տվել ու իրանց տուն գիշերով միլիցեքն են գալիս: Իսկ ամենահեփփին էնա, որ ես նոր բան չեմ ասում, ու շատերը ձեզանից ավելի դաժան պատմություններ էլ գիտեն, բայց մենք կառուցել ենք մեր կղզիները սեփական երկրում, ու արտագաղթել այնտեղ, ու այնտեղից հո չենք գլնգում, հո չենք քլնգում...



