«Չելսիի» բելգիացի ֆուտբոլիստ Էդեն Ազարը հայտարարել է, որ չի պատրաստվում մեկնաբանել «ՊՍԺ» տեղափոխության մասին պտտվող լուրերը.

«Այն բոլոր մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են` կարող են ասել, որ ինձ համար բարդ է հավասարակշռություն պահպանել պտտվող լուրերի մեջ: Ինձ չեն հետաքրքրում այդ խոսակցությունները: Հիմա կենտրոնացած եմ հավաքականի հետ Մունդիալում իմ ապագա ելույթներին: Հիմա կարևոր չէ, թե ինչ են գրում ամսագրերում: Այդ շշուկները ևս կարիերայիս մի մասն են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել