Կյանքիս մեջ երկու անգամ Հայաստանը լքելու ցանկություն ու հնարավորություն եմ ունեցել: Առաջինը` 2004թ. ապրիլի 12-ից հետո, երկրորդն էլ` 2012թ. մայիսի 6-ից հետո, ու երկու անգամ էլ վերջին պահին ինքս ինձ ասել եմ` ո՞ւր ես գնում, ո՞ւմ ես կորցրել, քո տունն էստեղ է, քո հողն ու ջուրը, երեխաներիդ իսկական ապագան` թեկուզ բարդ, ծանր, բայց քոնը:
Ու երկու անգամ էլ քանդել եմ պայուսակս ու մնացել: Ու մնալու եմ, ես այլ երկիր մշտական մեկնելու որեւէ առիթ չունեմ:
Երբեք չեմ մեղադրել նրանց, ովքեր գնում են, հասկանում, փորձում եմ մտնել իրենց վիճակի մեջ: Մեղադրել ու, ինչու չէ, հայհոյելու եմ բոլոր նրանց, ովքեր հերիք չի մեծատառ «Ս» են լինում, դեռ ռեխներն էլ բացում ու իմ երկիրն են քրֆում` արդարացնելով իրանց սիքտիրչի ճողոպրումը:
Գնում եք-գնացեք, ինչ քաք կուզեք, կերեք, բայց չափներդ ճանաչեք: Էս երկիրն իմն է, ու թույլ չեմ տա, որ ամեն լնգուլավազ հայհոյի իր երկիրը` Հայաստանի 41 հազար քառ.կմ տարածքով Հանրապետությունը:
Եթե քամակներդ չի ներում մնալ էստեղ ու պայքարել ձեր իրավունքների համար, բարի եղեք գոնե ռեխներդ փակեք: Ձեզ էլ բարի բախտ մոլորակի անծայրածիր քառուղիներում: Վերջ-առաջ հետ եք գալու ձեր տուն` Հայաստան: Չգաք էլ…
Հ.Գ. Ահավոր ազատական մարդ եմ, հարգում եմ բոլոր տեսակի մարդկանց իրավունքները, բայց ամեն ինչ չափ ունի, հայրենիքիս մատով կպնեք, կոկորդներդ կկրծեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: