Allsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի՝ «Ատլետիկոյի» դեմ եզրափակիչ խաղում իր սխալի պատճառով բաց թողած գոլին, որի պատճառով թիմը երկար ժամանակ հետապնդողի դերում էր:

«Նման աբսուրդային գոլ բաց թողնելուց հետո հուսալքվում ես: Քեզ պատասխանատու ես զգում իրավիճակի համար և տեսնում ես, որ թիմը չի կարողանում արդյունքի հասնել, թեև փորձում է: Այդուհանդերձ ֆուտբոլը բաղկացած է 90 րոպեներից և ավելացված ժամանակից: Կարծում եմ՝ մրցավարն արդարացի վարվեց այդքան ժամանակ ավելացնելով, քանի որ ընթացքում բազմաթիվ դադարներ էին եղել»,-դարպասապահի խոսքերն է մեջբերում «AS»-ը:

Կասիլյասն ընդգծել է, որ արքայական ակումբը լիովին արժանի էր Չեմպիոնների լիգայում հաղթանակի հասնելուն: «Կարծում եմ, որ մեր ջանքերի շնորհիվ «Ռեալ Մադրիդը» հայտնվեց այն տեղում, որին արժանի էր. դարձավ Եվրոպայի թագավորը»,-ասել է ֆուտբոլիստը:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ռեալ Մադրիդ»-«Ատլետիկո Մադրիդ» հանդիպումն ավարտվել է արքայական ակումբի 4-1 հաշվով հաղթանակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել