Երևի թե չկա երիտասարդ կամ դեռահաս, ում չգայթակղի գիշերային կյանքն ու գիշերային հաճույքները: Եթե պարել սիրում ես ու ուրախ շրջապատ ունես, էսպես թե էնպես, դառնում ես երևանյան ակումբների կամ փաբերի հաճախորդ:
Ոմանք բավարարվում են հանգստյան օրերին արբենալով ու տժժալով, ոմանք էլ լինում է այնքան են տարվում այդ կյանքով, որ դառնում են գիշերային մարդիկ ու party-ների անբաժանելի մաս: Սեքսուալ տղաներ ու աղջիկներ, խմիչք ու բարձր երաժշտություն:
Party-ների ակտիվ մասնակցիները հատկապես Երևանում բոլորն էլ իրար ճանաչում են, իսկ ամենաակտիվները վայելում են գիշերային հաճույքներն իրենց ողջ փայլով ու շարժում շրջապատի նախանձը:
Իսկ ովքե՞ր են կլուբների մաչոները ու ինչո՞վ են զբաղվում հետո, երբ լույսերն անջատված են, իսկ շրջապատում աջիկներ չկան, ի՞նչ են նրանք ընդհանրԱպես անում ու որտեղից են գումար վաստակում:
Իմ անձնական դիտարկումները ցույց են տալիս, որ ամենաակտիվ պարողները, ովքեր, ամենայն հավանականությամբ, սովորելու կամ կարիերայի սանդուղքով վեր բարձրանալու փոխարեն ինքնամոռաց պարել են ատլանտիկներում, դառնում են սովորական խանութների սովորական վաճառող-խորհրդատուներ, կամ էլ լավագույն դեպքում տեղավորվում են բրենդային խանութներում: Այդպիսի ճակատագրի են արժանացել ընկերներիցս շատերը: Ես, իհարկե, սրան դեմ չեմ, բայց նոր սերնդին, կարծում եմ՝ պետք է հուշել, թե որ ճանապարհն ուր է տանում:
Սովորեք, որ հետո ստիպված չլինեք սովորել մարդկանց սպասարկել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nana.afyan/posts/536102853182874
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել