1in.am-ը գրում է.
Չիլիի դպրոցներից մեկի աշակերտները, որոնք մասնակցել են երկրի հյուսիսային Արիկա նահանգում հնագիտական էքսկուրսիային, մումիա են գտել, որի տարիքը գնահատվում է 7000 տարեկան: ITAR-TASS-ը, հղում անելով տեղի ԶԼՄ-ներին, հայտնում է, որ գտածոն պատկանում է չինչորո հնագույն մշակույթին, որը գոյություն է ունեցել ներկայիս Չիլիի և Պերուի մերձափնյա տարածքում, ենթադրաբար՝ մ.թ.ա. 9-2000 թթ.:
Չինչորոյի մումիաները Երկրի վրա հյատնաբերվածներից ամենահինն են: Դրանցից ամենահինը 9000 տարեկան է:
Գիտնականները ենթադրել են, որ աշակերտների գտած գերեզմանը բացվել է այդ շրջանում ապրիլին տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում: Հնագետները հույս ունեն, որ գրունտի տեղաշարժը բացել է այլ արժեքավոր նմուշներ ևս:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1307752.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել