1. Երիտասարդները երազում են, ծերերը՝ վերհիշում: Արագոն

2. Դուք հասուն կդառնաք այն օրը, երբ առաջին անգամ սրտանց կծիծաղեք... ինքներդ ձեզ վրա: Բարիմոր

3. Պատանեկան արատները պետք չէ պահել մինչև ծերություն. ծերությունը իրենն է բերում: Գյոթե

4. Երիտասարդ ժամանակ մարդ սովորում է, ծեր տարիքում՝ հասկանում: Էբներ Էշենբախ

5. Երիտասարդության տարիներին մարդ գրեթե միշտ հավատում է այն ամենին, ինչ գրում է սիրային նամակներում: Մորուա

6. Այն երիտասարդը, որը երբեք չի արտասվել, վայրենի է, իսկ այն ծերունին, որը երբեք չի ծիծաղում,  տխմար: Սանտայանա

7. Յուրաքանչյուր մարդ երեք երիտասարդություն ունի. մարմնի երիտասարդություն, սրտի երիտասարդություն ու մտքի երիտասարդություն: Դժբախտաբար, նրանք երբեք չեն համընկնում: Ֆեներն

8.  Հին ջութակով ևս կարելի է լավ մեղեդիներ նվագել: Բաթլեր

9. Պարապ կյանքն անժամանակ ծերություն է: Գյոթե

10. Երիտասարդության տարիների շռայլումները ծերության մուրհակներ են, որոնցով ստիպված ես երեսուն տարի տոկոսներ վճարել: Քոլթոն

11. Ծերությունը սկսվում է այն պահից, երբ մենք կորցնում ենք սովորելու ընդունակությունը: Գրաֆ

12. Երիտասարդներն ուրախ են, որովհետև նրանք ունեն գեղեցիկը տեսնելու ունակություն: Ցանկացած ոք, ով պահպանում է գեղեցիկը տեսնելու ունակությունը, երբեք չի ծերանում: Ֆրանց Կաֆկա

13. Երիտասարդ դառնալու համար շատ երկար ժամանակ է պահանջվում: Պաբլո Պիկասո

14. Աշխարհում երիտասարդության շատրվան կա. դա քո միտքն է, քո տաղանդը, քո ստեղծարարությունը, որը դրսևորվում է քո և քո սիրելի մարդկանց կյանքում: Երբ սովորես օգտվել այդ շատրվանի ջրերից, դու իսկապես պարտության կմատնես տարիքին: Սոֆի Լորեն

15. Ցանկացած պետության հիմքը դրանում բնակվող երիտասարդության կրթությունն է: Դիոգենես

16. Երիտասարդները հակված են կարծել, թե իրենք բավականաչափ իմաստուն են ճիշտ նույն կերպ, ինչպես հարբածները հակված են կարծել, թե իրենք բավականաչափ սթափ են: Չեստերֆիլդ

17. Քառասուն տարեկանը երիտասարդության ծերությունն է, իսկ հիսունը՝ ծերության երիտասարդությունը: Հյուգո

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել