17:14 , 27 մայիս, 20141. Երիտասարդները երազում են, ծերերը՝ վերհիշում: Արագոն
2. Դուք հասուն կդառնաք այն օրը, երբ առաջին անգամ սրտանց կծիծաղեք... ինքներդ ձեզ վրա: Բարիմոր
3. Պատանեկան արատները պետք չէ պահել մինչև ծերություն. ծերությունը իրենն է բերում: Գյոթե
4. Երիտասարդ ժամանակ մարդ սովորում է, ծեր տարիքում՝ հասկանում: Էբներ Էշենբախ
5. Երիտասարդության տարիներին մարդ գրեթե միշտ հավատում է այն ամենին, ինչ գրում է սիրային նամակներում: Մորուա
6. Այն երիտասարդը, որը երբեք չի արտասվել, վայրենի է, իսկ այն ծերունին, որը երբեք չի ծիծաղում, տխմար: Սանտայանա
7. Յուրաքանչյուր մարդ երեք երիտասարդություն ունի. մարմնի երիտասարդություն, սրտի երիտասարդություն ու մտքի երիտասարդություն: Դժբախտաբար, նրանք երբեք չեն համընկնում: Ֆեներն
8. Հին ջութակով ևս կարելի է լավ մեղեդիներ նվագել: Բաթլեր

9. Պարապ կյանքն անժամանակ ծերություն է: Գյոթե
10. Երիտասարդության տարիների շռայլումները ծերության մուրհակներ են, որոնցով ստիպված ես երեսուն տարի տոկոսներ վճարել: Քոլթոն
11. Ծերությունը սկսվում է այն պահից, երբ մենք կորցնում ենք սովորելու ընդունակությունը: Գրաֆ
12. Երիտասարդներն ուրախ են, որովհետև նրանք ունեն գեղեցիկը տեսնելու ունակություն: Ցանկացած ոք, ով պահպանում է գեղեցիկը տեսնելու ունակությունը, երբեք չի ծերանում: Ֆրանց Կաֆկա
13. Երիտասարդ դառնալու համար շատ երկար ժամանակ է պահանջվում: Պաբլո Պիկասո
14. Աշխարհում երիտասարդության շատրվան կա. դա քո միտքն է, քո տաղանդը, քո ստեղծարարությունը, որը դրսևորվում է քո և քո սիրելի մարդկանց կյանքում: Երբ սովորես օգտվել այդ շատրվանի ջրերից, դու իսկապես պարտության կմատնես տարիքին: Սոֆի Լորեն
15. Ցանկացած պետության հիմքը դրանում բնակվող երիտասարդության կրթությունն է: Դիոգենես
16. Երիտասարդները հակված են կարծել, թե իրենք բավականաչափ իմաստուն են ճիշտ նույն կերպ, ինչպես հարբածները հակված են կարծել, թե իրենք բավականաչափ սթափ են: Չեստերֆիլդ
17. Քառասուն տարեկանը երիտասարդության ծերությունն է, իսկ հիսունը՝ ծերության երիտասարդությունը: Հյուգո